«Միլիոնատերերի թիմը կխաղա աղքատների թիմի հետ». «Սան Լորենսոյի» փոխնախագահը՝ «Ռեալի» հետ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Արգենտինական «Սան Լորենսոյի» փոխնախագահ Մարսելո Տինելին անդրադարձել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում «Ռեալի» հետ կայանալիք խաղին:
«Միլիոնատերերի թիմը կխաղա աղքատների թիմի հետ. ահա այսպիսին է պատությունը: «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբն է, և դա հաստատ է: Սակայն պետք է հիշեմ աշխարհի առաջնությունը, երբ Արգենտինայի հավաքականը խաղում էր Իրանի հետ: Եթե չլիներ Մեսսին, մեր ընտրանուն չէր հաջողվի հաղթել: Դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը: Կարծում եմ՝ «Ռեալի» դեմ լավ խաղ կանցկացնենք: Ցանկանում ենք անականկալ անել և հաղթել եզրափակչում», –Տինելիի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու