Արթուր Ալեքսանյանը՝ «Ազնվագույն մարզիկ» մրցանակի դափնեկիր
Սպորտ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն «Ազնվագույն մարզիկ» անվանակարգով մրցանակ է սահմանել առավել արդար մարզիկների համար: Պահանջներն են. բոլորից շատ դոպինգ ստուգման ենթարկվածը՝ բացասական արդյունքով /մաքուր վիճակ/, ժամանակին իր գտնվելու վայրի մասին մարզիկի հայտնած տեղեկություն, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծող, դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը և այլն:
Հայաստանում 2014 թ. սահմանված է երկու մրցանակ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատկացված դրամաշնորհով ՀԱՕԿ-ի փոխանցիկ գավաթը և ՀՀ հակադոպինգային կազմակերպության անվանական մրցանակը:
ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի ղեկավար, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը մրցանակները շնորհել է այս մրցաշրջանում Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչված, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, գյումրեցի Արթուր Աեքսանյանին. տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ