Հայ շախմատիստները՝ միջազգային մրցաշարեում
Սպորտ
Հայ շախմատիստները` Եվրոպայի առաջնություններում
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը և միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը մասնակցում են դեկտեմբերի 19-21-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվող Եվրոպայի կայծակնային խաղի և արագ շախմատի առաջնություններին:
Լիլիթ Մկրտչյանը` Վրոցլավում
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում շրջանային կարգով անցկացված կանանց մրցաշարում ինը հնարավորից վաստակեց 5 միավորով և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
6 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Կլաուդիա Կուլոնը (Լեհաստան):
Հովհաննես Գաբուզյանը`Պադովայում
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Իտալիայի Պադովա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և ընթանում է երրորդ տեղում: Գաբուզյանը կես միավորով ետ է մնում առաջատարից` գրոսմայստեր Յուրի Վովկից (Ուկրաինա):
Դուք կարող եք Պադովայի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետևել մեր կայքում դեկտեմբերի 14-21-ը: Սկիզբը' ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով): Ուղիղ հեռարձակում. տեղեկացնում է armchess.am-ը


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու