«Թանկացումները անհանգստացնում են Կառավարությանը, բայց գները կարգավորում է շուկան». Դավիթ Հարությունյան
Քաղաքական
Հայաստանի սպառողական շուկայում վերջին օրերին եղել են տատանումներ, որոնք անհանգստացրել են Կառավարությանը, սակայն գները կարգավորում է շուկան, և Կառավարության խնդիրն է վերահսկել այն: Այս մասին ՀՀԿ գերագույն մարմինի նիստից առաջ լրագրողներ հետ ճեպազրույցում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա հավաստեց, որ Կառավարությունը հանձնարարա կաններ է տվել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին և փորձում է ծանոթանալ իրավիճակին: «Հանձնաժողովը չի ենթարկվում անձամբ կառավարությանը, բայց վերջինս իրավունք ունի ծանոթանալու իրավիճակին և ըստ անհրաժեշտության հանձնարարականներ տալ: Շուկայում տատանումներ եղել են, այո’, և պետության խնդիրն է վերահսկել այդ ամենը: Իհարկե, հնարավոր է, լինեին նաև չարաշահումներ, բայց դա չի նշանակում, որ պետությունը կարող է փոխահատուցել վնասները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու