«168 Ժամ». Քաղաքական կուսակցությունները ազատամարտիկներին խոստացել են մինչև մարտ իշխանափոխություն իրականացնել
Հայկական Մամուլ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ով 2011թ. հանդես է գալիս ՀԱԿ և ԲՀԿ համագործակցության քննադատությամբ, կասկածի տակ դնելով այդ համագործակցության արդյունավետությունը' որոշել է երեք ամիս այլևս չխոսել այս կուսակցությունների քաղաքական գործունեության մասին: Պատճառն այն է, որ այս քաղաքական ուժերի հետ համագործակցող ազատամարտիկները Սարգսյանին հայտնել են, որ այդ կուսակցությունները խոստացել են 2015թ. մարտ ամսին իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ իրականացնել: Գրում է «168 Ժամ»-ը:
«Այդ քաղաքական կուսակցությունները, որքան ես հասկացել եմ ազատամարտիկների դաշինքի անդամների հետ զրույցներից, իրենց խոստացել են, որ 2015թ. մարտ ամսին գնալու են արմատական փոփոխությունների իրականացման ճանապարհով, և խոստացել են իշխանափոխություն իրականացնել: Ելնելով նրանից, որ իմ ազատամարտիկ ընկերները հավատում են իրենց տրված խոստումներին, ես խոստանում եմ' մինչև նշված ժամկետը ձեռնպահ եմ մնալու որևէ քննադատություն հնչեցնելուց` եղբորս և իմ ընկեր ազատամարտիկների հետ համաքայլ գնացող կուսակցությունների մասին»,- ասել է Արամ Սարգսյանը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու