«Հրապարակ». Արարատի մարզպետը չի հարմարվում իր պաշտոնին
Հայկական Մամուլ
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի հարմարվում այս պաշտոնին, և մարդկանց հետ չշփվելու նրա ձգտումը մարզպետարանում զվարճանքի թեմա է դարձել: Գրում է «Հրապարակ» -ը:
Բացի նրանից, որ Աբրահամյանը մարզի բնակիչների ընդունելությունը հանել է իր աշխատակարգից, մարզպետարանի շենքի վրա և նախամուտքում տեսախցիկներ է տեղադրել ու մի հաստիք էլ նշանակել է հատուկ այդ տեսախցիկների շարժին օնլայն հետևելու համար, որպեսզի իրեն հրատապ զեկուցեն, թե ով է մտնում մարզպետարան, ում հետ, ինչու: Ասում են՝ այսպիսով մարզպետին հաջողվում է կանխել անցանկալի հյուրերի մուտքն իր մոտ։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու