Երևանյան բնակարանում գազի արտահոսքից 3 մարդ է թունավորվել
Արտակարգ Պատահար
Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում դեկտեմբերի 19-ին' ժամը 03.10-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1983թ. ծնված Նարինե Դ.-ն, 1995թ. ծնված Նանա Գ.-ն և 2003թ. ծնված Գևորգ Դ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու