Forbes-ը Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատում է 5,2 մլրդ դոլար
Հասարակություն
Ամերիկյան «Ֆորբս» հրատարակության վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը կազմում է 5,2 մլրդ դոլար: Ըստ այս տվյալների՝ Իվանիշվիլին 270-րդ տեղն է զբաղեցնում աշխարհի միլիարդատերերի շրջանում այն դեպքում, երբ 2013 թվականին նա 229-րդն էր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Հարկ է նշել, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց՝ 2013 թվականի մարտին Forbes-ի՝ հրապարակած վարկանիշի համաձայն, Իվանիշվիլիի կարողությունը կազմում էր 5,3 մլրդ դոլար, իսկ 2012 թվականին նախկին վարչապետն ունեցել է 6,4 մլրդ դոլար:
Բիձինա Իվանիշվիլին առաջվա պես Վրաստանի ամենահարուստ մարդն է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու