«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները ԱՄՆ նախկին նախագահ Բայդենի որդին պարտքերի պատճառով լքել է երկիրը Անդրանիկ Քոչարյնաը պետք է մանդատը վայր դնի ու կանչվի դատարան․ Քերոբյան (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու 2026թ․ շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա Եթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ) Հողազանգվածի սահք՝ Աղվերան-Արզական ավտոճանապարհին Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Պարոն Ծառուկյանը ունի տարբեր սցենարներ, երբ հարմար կլինի՝ վարչապետի թեկնածուին կհայտարարենք (տեսանյութ) Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման․ փաստաբան 

«Ավելի լավ է` այսօր ամեն ինչ կորցնեմ, քան իմ երեխաների ու թոռների ապագան». Կարեն Կարապետյան

Հարցազրույցներ

Asekose.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ.

-Պարոն Կարապետյան, Դուք բավական ժամանակ բացակայում էիք հանրապետությունից: Այս ընթացքում քաղաքական դաշտում կարծես հարաբերական անդորր է: Այդուամենայնիվ, հետևո՞ ւմ էիք քաղաքական գործընթացներին:

-Բնականաբար հետևում էի և ցավալիորեն այնպիսի տպավորություն ունեմ, որ մեր իրականության մեջ քաղաքական հարաբերություններն ու գործընթացները հաճախ որևէ տրամաբանության չեն ենթարկվում: Իրավիճակը շատ ավելի նման է անձերի ինտրիգների, քան քաղաքական գործընթացների: Ես չէի ցանկանա Ամանորի նախաշեմին, այսպես ասած, ազդել որոշ մարդկանց նյարդերի վրա, բայց կան հանգամանքներ, որոնց մասին չբարձրաձայնել չեմ կարող: Առաջին հերթին խոսքն այն մասին է, որ ոչ մեկի իրավունք չի տրված սեփականաշնորհել քաղաքական դաշտը: Առանձին անձինք պետք է գիտակցեն, որ քաղաքական դաշտում գտնվելով՝ պետք է պահեն այդ դաշտի կանոնները: Դասական իմաստով, իհարկե, ընդդիմությունը պետք է ի ցույց դնի իշխանությունների թերություններն ու հասարակության ուշադրությունն իր կողմը գրավի, որպեսզի հաջորդ ընտրություններին հաջողություններ ունենա: Իշխանություններն էլ պետք է հիմնավորեն իրենց քայլերը՝ առկա իրավիճակում ներուժի ու հնարավորությունների սահմաններում: Այսինքն, երկխոսության արդյունքում պետք է հասարակությունը գնահատի՝ ով ով է: Փոխարենը շատ դեպքերում մեզ մոտ գործում են «ախպերավարի» հարաբերություններ, ինչի արդյունքում մի շարք անհասկանալի ու անընդունելի գործընթացների ականատեսն ենք լինում: Սա առաջին հերթին ձեռնտու է իշխանություններին: Սակայն այսօր ոչ թե պետք է մտածել սոսկ սեփական անձի կամ ուժի ապագայի մասին, այլ այն մասին, որ հասարակությունը հերթական անգամ հիասթափվում է բոլորիցս: Անթույլատրելի է հասարակությանը պատրաստել ինչ-որ գործընթացների, ապա նորից հիասթափեցնել: Եթե այս ամենը փոխադարձ պայմանավորվածությունների արդյունք է, ապա այլ հարց է, և դրան հարկ կլինի անդրադառնալ առանձին: Բայց եթե անելիք չունեք, ավելի լավ է՝ ոչինչ մի ձեռնարկեք: Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ ժողովրդական լեզվով ասած՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»: Հայոց արգանդը չի չորացել, և կգտնվեն առողջ ուժեր, որոնք, ուզենք, թե չուզենք, դաշտի ակտորների փոխարեն քայլեր կձեռնարկեն` առանց հասարակությանը դատարկ խոսքերով ու խոստումներով կերակրելու:

-Այս ընթացքում բռնաճշումների ենթարկվեցին մի քանի ազատամարտիկներ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը: Եթե վերջինիս առումով գոնե խփողը հայտնաբերվել է, ապա ազատամարտիկների առումով մշուշոտ է: Ի՞ նչ կասեք այս առումով:

- Խնդիրն, անշուշտ, առաջին հերթին իրավական հարթության մեջ է: Սակայն պակաս էական չէ բուն երևույթի թե բարոյական, թե հասարակական նշանակությունը: Անկեղծ ասած, չէի ցանկանա այդ ամենի մեջ քաղաքական երանգներ տեսնել: Սակայն սոսկալի կլինի, եթե պարզվի, որ իրականում այդպես էլ կա, եթե պարզվի, որ հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած ու արցախյան ազատամարտին մասնակցած մարդիկ այսօր բռնության են ենթարկվում ընդդիմախոսության համար: Դա իրապես ինչ-որ վերջի սկիզբը կլինի… Ցավում եմ, որ նման վերաբերմունքի են արժանանում մարդիկ, ովքեր պաշտպանել են մեզ ու մեր հայրենիքը: Անձամբ ճանաչում եմ Ռազմիկին ու Սուրիկին: Մանվելին չեմ ճանաչում, բայց հպարտանում եմ նաև իր անցած ուղով ու պահվածքով: Եվ ուղղակի ամաչում եմ, որ ինչ-որ ճիզվիտ կարող է ձեռք բարձրացնել նրանց վրա, մարդկանց վրա, ովքեր օրինակ պիտի լինեն սերունդների համար: Իհարկե, հնարավոր է, որ գործ ունենք ինչ-որ երրորդ ուժի հետ, որը փորձում է հրդեհի վրա ձեռքերը տաքացնել: Սակայն ինչ էլ եղած լինի, ամոթ է բոլորիս համար: Մյուս կողմից, բնական է, որ առաջին հերթին ստվեր է ընկնում մի ամբողջ ինստիտուտի վրա, որ կոչվում է իշխանություն: ՈՒ շատ կարևոր է ստանալ բոլոր հարցականների պատասխանները, որոնք, ի դեպ, բավական շատ են: Հակառակ պարագայում կարող ենք ստանալ անվերահսկելի իրավիճակ, երբ մի կողմից ամեն մի անլվա ու փնթի իրեն իրավունք կվերապահի ձեռք բարձրացնել կյանքի անցած ուղի ու վաստակ ունեցող մարդկանց վրա, ոմանք ինչ-ինչ նկատառումներից ելնելով բռնությունը կփորձեն արմատավորել քաղաքական դաշտում, մյուս կողմից գուցե ոմանք սկսեն նույնիսկ անձնական դրդապատճառներով ամեն մի քաշքշուկ ներկայացնել որպես քաղաքական հալածանք: Մեր ժողովուրդը հաճախ է հարվածներ ստացել, ծանրագույն հարվածներ, սակայն միշտ էլ կարողացել ենք նորից հառնել, ոտքի կանգնել: Եվ այսօր ուղղակի իրավունք չունենք թույլ տալ, որ Հայաստանը դառնա անհայրենիք լկտիների երկիր: Չպետք է թույլ տանք, որ տիրապետող լինեն դատարկամտությունն ու պնակալեզությունը, բազուկի ուժն ու զոռբայությունը: Բայց և չպետք է թույլ տանք միմյանց հետ խոսել հայհոյանքի լեզվով, ինչը ևս պակաս դատապարտելի չէ: Որևէ մեկս որևէ վայրկյան չպետք է մոռանա, որ մենք ծնողներ ունենք, ընտանիք ունենք, երեխաներ ունենք… Ու ոչ ոք իրավունք չունի իրեն անշնորհք, լկտի ու անբարո պահել իմ, իմ երեխաների ու իմ թոռների հայրենիքի հանդեպ: Ավելի լավ է այսօր ամեն ինչ կորցնեմ, քան իմ երեխաների ու թոռների ապագան:

-Դառնանք տնտեսությանը: Վերջին տասը օրերին երկրի ֆինանսական շուկան լուրջ ցնցումներ ապրեց, ինչը իշխանությունները պայմանավորում են համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացներով ու սպեկուլյատիվ գործողություններով: Համաձա՞ յն եք նման տեսակետի հետ:

-Բնականաբար, որոշակի օբյեկտիվ հիմքեր կան, բայց մեծ հաշվով դա ինքնապաշտպանության ինստինկտ է: Մենք ժամանակին պետք է դիվերսիֆիկացնեինք մեր տնտեսությունը, որպեսզի արտաքին գործոններից կախվածությունը շատ մեծ չլիներ: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Մասնավորաբար, մեր տնտեսության մոտ 70 տոկոսը փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ: Այլ խոսակցության թեմա է, թե որքանով է դա լավ կամ վատ: Իմ կարծիքով՝ շատ վատ է: Այսուամենայնիվ, չի կարելի ամբողջ մեղքը բարդել նավթի շուկայում կամ Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների վրա: Ըստ իս վերջին օրերին մեր երկրում կատարվածն առաջին հերթին փնթի աշխատանքի արդյունք է: Ցավոք, առկա է անտարբեր վերաբերմունք սեփական պատասխանատվության նկատմամբ: Դա է վկայում հենց միայն այն հանգամանքը, որ մեկ շաբաթվա ընթացքում դրամը կտրուկ արժեզրկվեց ու մեկ օրում կտրուկ արժևորվեց: Եթե կարելի էր մեկ շաբաթ անց այսօրվա վիճակն ունենալ, հարց է ծագում՝ ինչու կորցրեցինք այդ մեկ շաբաթը, ինչու ձևավորեցինք արհեստական խուճապ ու անվստահության նոր մթնոլորտ բանկային ու ֆինանսական համակարգի նկատմամբ: Չնայած, իմ կարծիքով, դրամի ներկա փոխարժեքը արհեստական է, և Ամանորից հետո կամ ստիպված ենք լինելու մսխել պետական ռեզերվները կամ բաց թողնել փոխարժեքը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ: Ինչ վերաբերում է սպեկուլյատիվ գործողություններին, ապա որքան էլ անընդունելի, սակայն բնական է, որ դրա համար պարարտ հող լինելու պարագայում որոշ մարդիկ գումար կաշխատեն: Այս առումով պատկան մարմինների խնդիրը պետք է լինի նման հնարավորությունների առավելագույնս բացառումը: Իսկ ընդհանուր առմամբ, որպեսզի ճիշտ հասկանանք առկա վիճակի պատճառները, անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել այն ինդիկատորները, որոնք ուղղակի ազդեցություն ունեն երկրի տնտեսության զարգացման վրա: Դրանք մեծ հաշվով բազմաթիվ են, սակայն կառանձնացնեի հատկապես չորսը: Խոսքը ներդրումային, վարկային համակարգերի, տրանսֆերտների ու ավանդների մասին է: Սրանք այն բնագավառներն են, որոնք պետք է ապահովեն ազատ միջոցների առկայությունը և տնտեսության ընդհանուր զարգացումը: Հիմա ըստ հերթականության:

Այն, որ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ նվազելու էին, պարզ էր տարրական տնտեսագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուրի համար: Դա կանխատեսելու համար պետք չէր մտքի տիտան լինել: Այդ ուղղությամբ կանխարգելիչ ի՞ նչ միջոցառումներ են իրականացվել: Իմ պատկերացմաբ՝ ոչ մի:

Հաջորդը. ՆԵՐԴՈԻՄԱՅԻՆ դաշտի առողջացման մասին հայտարարությունները, ինչպես նաև միջազգային առանձին կառույցների գնահատականներով մի քանի տողով առաջընթացի արձանագրումը նյութական որևէ արդյունք չունեն: Ինչպես ասում են՝ «հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»: Փողը հոսում է այնտեղ, ուր կա բիզնեսի զարգացման համար բարենպաստ դաշտ, կայուն շուկա, հարկային ու բանկային առողջ ու ճկուն համակարգ և, իհարկե օրենքի գերակայություն ու վստահություն դատական համակարգի հանդեպ, ուր օրենքով պաշտպաված է դրամը, այլ ոչ թե «փայ են մտնում»: Հիմա յուրաքանչյուրը թող ինքն իրեն հարց տա՝ որքանով ենք մենք համապատասխանում նշյալ չափանիշներին, և հասկանալի կլինի՝ ներդրումները կհոսեն դեպի մեր, թե այլ երկրներ:

Երրորդ. ՎԱՐԿԱՅԻՆ ռեսուրսները պետք է միտված լինեն մի քանի ուղղությունների: Առաջնայինը գործարար միջավայրի, առաջին հերթին փոքր ու միջին բիզնեսի զարգացումն է, ինչը մուլտիպլիկատիվ էֆեկտով կազդի այլ ոլորտների զարգացման վրա: Փոխանակ կոնկրետ քայլեր ձեռնարկելու, հեքիաթներ ենք պատմել ու դեռ պատմելու ենք: Այնինչ, խոսքերով իրավիճակ չես փոխի: Համոզված եմ, որ ոչ միայն հարկային դաշտում, այլև վարկային համակարգում հարկավոր է կիրառել դիվերսիֆիկացված քաղաքականություն ՓՄՁ և խոշոր ձեռներեցության համար: Բազմիցս նշել եմ ու աննպատակահարմար չեմ համարում վերստին կրկնել, որ անցած տարիների ընթացքում խոշորը աստիճանաբար կուլ տվեց մանր ու միջին բիզնեսին: Արդյունքում որոշ ժամանակ անց խոշորն է ամբողջովին թելադրելու իր պայմաններն ու գնային քաղաքականությունը, այլ ոչ թե շուկայի բնականոն օրենքները: Իսկ թե ինչ հետևանքներ կունենա նման իրավիճակը, կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Հաջորդ կարևոր ուղղությունը հիպոթեքային շուկան է, որն իր հետ կարող է հանգեցնել շինարարության ոլորտի զարգացման ու ըստ այդմ նոր աշխատատեղերի ստեղծման: Այստեղ էլ դեռ շատ հեռու ենք իրավիճակը բավարար համարելուց՝ հատկապես բարձր տոկոսադրույքների ու կարճ ժամկետների առումով: Հասկանալի է, որ բանկերը գումար են աշխատում վարկերի միջոցով, բայց դարձյալ հարց է ծագում, թե պետությունն ինչ քայլեր է ձեռնարկում, ինչ ծրագիր ունի նշյալ հարցերի կարգավորման ուղղությամբ: Այս դաշտի հիմնական ինդիկատորը պետական բյուջեն է: Լրջորեն ուսումնասիրեք այն և ամեն ինչ պարզ կդառնա: Ուրախ կլինեմ, եթե իրական միջոցներ ձեռնարկվեն, սակայն առայժմ նման բան չեմ տեսնում:

Չորրորդ. ԱՎԱՆԴՆԵՐԻ տեսակետից առաջնային նշանակություն ունի վստահության առկայությունը: Սակայն հատկապես վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք մեծ հաջողությամբ կորցնում ենք առանց այդ էլ թույլ վստահությունը բանկային համակարգի նկատմամբ: Մարդը վստահ չէ, որ իր խնայողությունները լիարժեքորեն ապահովագրված են կորցնելու վտանգից: Ես գնահատում եմ Կենտրոնական բանկի կողմից պաշտպանական բարձիկի տոկոսադրույքի մեծացումը: Ու թեպետ իմ կարծքիով այդ քայլը ուշացած էր, այդուամենայնիվ, որոշակիորեն զսպեց գործընթացները:

Մի խոսքով, մենք պարտավոր ենք առաջին հերթին ուշադրություն դարձնել հատկապես այս չորս բաղադրիչներին, ունենալ հստակ քայլերի հաջորդականություն, ոչ թե անընդհատ հրդեհներ փորձել հանգցնել, այլ առաջին հերթին կանխարգելել այդ հրդեհները: Իրականում փոքր երկիր պահելն այնքան էլ դժվար չէ, եթե ունես հստակ չափորոշիչներ, իսկ հեքիաթներ պատմելու փոխարեն կոնկրետ գործ ես անում: Հակառակ պարագայում այսօր կարծես 90-ականներից ոչնչով չենք տարբերվում, գուցե թե միայն այնքանով, որ գազ ու լույս ունենք: Սա բոլորիս պատասխանատվության խնդիրն է, ու լավ կլինի, եթե յուրաքանչյուրս իր տեղում իր բաժին պատասխանատվությանը տեր կանգնի:

-Պարոն Կարապետյան, կարգավորման նախօրեին վարչապետն այցելեց որոշ խանութներ և տեղերում գների իջեցման հանձնարարականներ տվեց: Ոմանք դա PR ակցիա են համարում, ոմանք էլ պնդում են, թե նման քայլը արդյուանվետ էր: Դուք ինչպե՞ ս եք կարծում:

-Ոչ մեկը և ոչ էլ մյուսը: Շատ լավ է, որ վարչապետը դուրս է եկել ու այցելել խանութներ, սակայն գների իջեցման կարգադրության իրավունք նա չունի, քանի որ գնագոյացումը շուկայի թելադրանք է, իսկ եթե խոսքը սպեկուլյատիվ գործողությունների մասին է, ապա նորից եմ կրկնում՝ պետությունն ունի բոլոր գործիքները, որպեսզի ի սկզբանե թույլ չտա նման վիճակ: Այդուամենայնիվ, ես հուսով եմ, որ վարչապետի այդ քայլը իրականում ոչ թե շոու է եղել, այլ երկրի հանդեպ սրտացավ մարդու քայլ:

-Որպես վերջին հարց՝ առջևում Ամանոր է, բնականաբար, հասարակության մտահոգություններն առավել խորն են, հատկապես նշյալ ցնցումներից հետո: Որոշ իշխանավորներ խորհուրդ են տալիս գոտիները ձգել: Դուք էլ եք այդ այդ խորհրդին միանո՞ ւմ…

-Այդ նույն իշխանավորներն առաջին հերթին թող իրենց գոտիները ձգեն: Եվ եթե իրապես նրանք ձգեն իրենց գոտիները, հասարակությունը գոտի ձգելու կարիք չի ունենա: Դուրս եկեք հասարակության մեջ և կտեսնեք, որ մարդիկ ուղղակի ասում են՝ դուք քիչ կերեք, մենք գոտիներ ձգելու անհրաժեշտություն չենք ունենա: Սակայն չէի ցանկանա մռայլ երանգներով ավարտել խոսքս ու առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ մեր բոլոր հայրենակիցների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Մաղթում եմ, որ գոնե եկող տարվանից սկսյալ ձևավորվեն այնպիսի հիմքեր, որոնք թույլ կտան վստահություն ունենալ վաղվա օրվա հանդեպ, որոնք զերծ կպահեն նորանոր ցնցումներից ու վերջապես մեր ժողովուրդն էլ կկարողանա ոչ թե ընդամենը օրահացի խնդիրներ լուծել, այլ արժանապատիվ կենսակերպ ունենալ, իսկ Ամանորն էլ ոչ թե որպես հոգս, այլ որպես տոն ընկալել…

Հեղինակ` Ա.Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Քուվեյթը հարձակման է ենթարկվել Իրաքից ապրիլի 9-ինԻսրայելի պաշտպանության բանակը հայտնել է «Հեզբոլլահ»-ի ավելի քան 40 անդամի սպանության մասինԵվրոպական հանձնաժողովի ղեկավարը ապրիլի 15-ին կհանդիպի ՆԱՏՕ-ի Եվրոպայում գլխավոր հրամանատարի հետԻրանը 10 կետից բաղկացած ծրագիրը անվանել է հետագա խաղաղ բանակցությունների հիմք«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին Սթարմեր. Իրանում պատերազմը զգալի հետևանքներ կունենա Մեծ Բրիտանիայի համար առաջիկա տարիների ընթացքումԳերմանիային կոչ են արել սահմանափակել արագությունը արագընթաց մայրուղիներումՀՀ ԱԺ պատգամավորները կմասնակցեն ԱՊՀ հանձնաժողովների նիստերին Լիբանանում սպանվածների և վիրավորների թիվը գերազանցել է 8000-ը Ռուսաստանում կոմունալ ոլորտի վիճակը մոտ է կրիտիկականինԻրանը չի բացառում, որ բանակցությունները կարող են լինել ԱՄՆ-ի գործիք՝ ժամանակ շահելու համար25 միլիոն դոլարի ներդրում՝ խթանելու Հայաստանում արհեստական բանականության նորարարությունները Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները Իսլամաբադը զարդարված է դրոշներով և պաստառներով՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նախօրեինԱՄՆ նախկին նախագահ Բայդենի որդին պարտքերի պատճառով լքել է երկիրը Կամչատկայում զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած ողբերգության հնարավոր սցենար է ներկայացվելՊետդումայում արձագանքել են Ուկրաինայում արևմտյան ռազմական բազաների տեղակայման ծրագրերինԲրյուսելը դադարեցրել է ուկրաինացի փախստականներին օգնող կենտրոնի ֆինանսավորումը Անդրանիկ Քոչարյնաը պետք է մանդատը վայր դնի ու կանչվի դատարան․ Քերոբյան (տեսանյութ)Հանրահավաքում հնչելու է ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուղերձը․ Էդգար ՂազարյանԿրկեսային ոճի հագուստը դարձել է 2026 թվականի գլխավոր միտումներից մեկըՈւկրաինային բարդ շրջան է սպասվում. Զելենսկի Բուդանովը խոսել է Ռուսաստանի բանակի անձնակազմի մասինԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելու Թրամփը հայտարարել է աշխարհում «ամենահզոր վերագործարկման» մասինԿինը մոլորվել է անտառում և պատմել առանց սնունդ ու ջուր անցկացրած օրերի մասին2026թ․ շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է 4 խաղափուլ Ռուսաստանում աճում է խռմփացնող տղամարդկանց թիվը․ զույգերի 41%-ը քնում է առանձինՔսենիա Սոբչակը «гопник» գրությամբ բեյսբոլկայով ցույց է տվել դեմքը առանց դիմահարդարմանԵրևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, չորս վիրավոր կա Թրամփը վիրավորանքների ալիք է բարձրացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հասցեինԵթե մինչև ընտրության օրը Փաշինյանին չհեռացնեն իշխանությունից, ընտրությունները կկեղծվեն. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)Հողազանգվածի սահք՝ Աղվերան-Արզական ավտոճանապարհին Իրանի պատվիրակությունը կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Եվրոպայում չեն հավատում Թրամփի՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ սպառնալիքներինԲուդանովը զգուշացրել է Ուկրաինայի համար հնարավոր աղետի մասինՀայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. չորս անձ ձերբակալվել է Լուկաշենկոն օտարերկրացիներին հրավիրել է Բելառուսում սովորելուԱնհայտ անձը թալանել է Վալենտինա Տերեշկովայի դստեր տունը Պարոն Ծառուկյանը ունի տարբեր սցենարներ, երբ հարմար կլինի՝ վարչապետի թեկնածուին կհայտարարենք (տեսանյութ)Թրամփը կրկին սպառնացել է Իրանին Դոկտոր Մյասնիկովը խոսել է ԱՄՆ-ում բժշկական մոտեցումների կոշտության մասինԴատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման․ փաստաբան Վիտամինների նույնիսկ փոքր պակասը կարող է նպաստել Ալցհեյմերի հիվանդությանըԻրանը պայման է դրել ԱՄՆ-ին և Իսրայելին բանակցությունների համար և հասել համաձայնության«Անգարա» հրթիռը չի ներառվել Ռուսաստանի նոր տիեզերական նախագծումՌուսաստանը քրեականացնում է խորհրդային ժողովրդի ցեղասպանության ժխտումը Թրամփ–Ռյուտտե հանդիպումը վերածվել է կոշտ բանավեճի՝ փոխադարձ մեղադրանքներովԿողմերի միջև փոխադարձաբար համաձայնեցված կետերից երկուսը դեռևս կյանքի չեն կոչվել․ Իրանի խորհրդարանի նախագահ Հորմուզի նեղուցով անցնող նավերի մեծ մասը կապված է Իրանի հետ
Ամենադիտված