Instargam-ի արժեքը գնահատել են 35 մլրդ դոլար
Այլ
Օգտատերերի թվի և գովազդից հասույթի արագ աճի շնորհիվ, որոնք գերազանցել են կանխատեսումները, Facebook-ին պատկանող Instargam ֆոտոսերվիսի արժեքը գնահատվում է 35 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Citigroup-ի վերլուծաբան Մարկ Մեյեի ներկայացրած տվյալները: Ավելի վաղ խոսվում էր 19 մլրդ դոլարի մասին:
Instargam-ի արժեքի նոր գնահատումը ֆոտոսերվիսը դնում է American Airlines աշխարհի խոշորագույն ավիաընկերության (36,4 մլրդ դոլար) և փաթեթավորված սննդամթերքի՝ մեծությամբ երկրորդ արտադրողի՝ Kraft Foods-ի (37,4 մլրդ դոլար) հետ նույն շարքում:
Ավելի վաղ Instagram-ի ղեկավար Քևին Սիսթրոմը հայտարարել է, որ սերվիսի օգտատերերի թվաքանակը հասել է 300 միլիոնի, ինչն ավելի է շատ է, քան Twitter-ի միկրոբլոգների սերվիսինը. դրա հետ մեկտեղ Instargam-ի օգտատերերը միջինը 1,8 տոկոսով ավելի ակտիվ են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու