«Ռեալը» շատ ուժեղ ակումբ է, սակայն համոզված եմ՝ «Բարսելոնան» կշրջանցի նրան. Նեյմար
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը համոզված է, որ իր թիմն Իսպանիայի առաջնությունում կարող է շրջանցել «Ռեալին»:
«Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին երազել եմ մանկուց: Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա այն շատ ուժեղ ակումբ է, որն իր կազմում ունի լավագույններին: Սակայն շատ եմ հավատում թիմակիցներիս և համոզված եմ, որ մցաշրջանի ավարտին «Բարսելոնան» կլինի առաջին տեղում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ Լա լիգայի 16 տուրից հետո «Բարսելոնան» 38 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, առաջատարը «Ռեալն» է, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու