Սիրիայում պատերազմի հետևանքով տուժել է համաշխարհային մշակութային ժառանգության 290 օբյեկտ
Գիտություն և Մշակույթ
Սիրիայում արդեն չորրորդ տարին շարունակվող քաղաքացիական պատերազմի հետևանքով քանդվել կամ վնասվել է ավելի քան 290 օբյեկտ, որոնք գրանցված են Միավորված ազգերի կազմակերպության Կրթության, գիտության և մշակույթի հարցերի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նշված է ՄԱԿ-ի Ուսումնական և գիտահետազոտական ինստիտուտի՝ հրապարակված զեկույցում:
Վերջինիս տվյալների համաձայն, որոնք ստացվել են արբանյակային դիտարկման միջոցով, զգալի վնաս է հասցվել մշակութային ժառանգության տասնյակ օբյեկտների, մասնավորապես, Հալեպում և Դամասկոսում: Լրջորեն տուժել են նաև Պալմիրայի հնագիտական հուշարձանները և խաչակիրների հնադարյան ամրոցը՝ Քրակ դը Շեվալիեն, որը գտնվում է Հոմս քաղաքից 65 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում: Զեկույցում նաև նշված է, որ 24 մշակութային և պատմական հուշարձաններ ամբողջովին ոչնչացվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)