Տրանսֆերների մասին ոչինչ չեմ կարող բացառել, առաջիկա օրերին ամեն ինչ կարող է պատահել. Վատցկե
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն իր աջակցությունն է հայտնել Յուրգեն Կլոպին:
«Մենք ոչ մի կասկած չունենք Կլոպի վերաբերյալ, թիմը նրան լիովին աջակցում է: Շաբաթներ առաջ բոլորին թվում էր, որ թիմի հնարավորությունները սահմաններ չունեն, իսկ հիմա նրանք հայտարարում են, որ Կլոպի ժամանակն անցել է: Ինձ դա նյարդայնացնում է: Ինչ վերաբերում է տրանֆերներին, ոչինչ չեմ կարող բացառել: Առաջիկա օրերին ամեն ինչ կարող է պատահել: Մենք ոչ մի սահմանափակում չունենք»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 17 տուրից հետո դորտմունդցիները 15 միավորով 17-րդ տեղում են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու