Դերասան Քլինթ Իսթվուդը բաժանվել է կնոջից 18 տարվա ամուսնությունից հետո
Այլ
Դերասան և ռեժիսոր Քլինթ Իսթվուդը կնոջից՝ Դինա Իսթվուդից, բաժանվել է 18 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է E-online հրատարակությունը:
Նրա տվյալների համաձայն՝ ամուսնալուծության ընթացակարգն ավարտվել է Մոնտերեյ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) դատարանում: Խնամակալության հարցեր դատարանում չեն արծարծվել: Ապահարզանի ֆինանսական բաղադրիչի վերաբերյալ տեղեկատվությունը մնում է գաղտնի:
Զույգի բաժանման մասին հայտնի է դարձել անցյալ տարվա հոկտեմբերին, պատճառ են դարձել անհաշտելի հակասությունները: Դինա Իսթվուդն ապահարզանի համար դիմել էր 2013 թվականի դեկտեմբերին:
Իսթվուդը հանդիսականին հայտնի է «Լավ, վատ, չար», «Գրան Տորինո», ինչպես նաև «Մեկմիլիոնանոց փոքրիկը» և «Չներվածը» ֆիլմերում խաղացած դերերով:
Դինան Իսթվուդի, որն 84 տարեկան է, երկրորդ կինն է, ըստ որում նա դերասանից երիտասարդ է 35 տարով: 1996 թվականին Դինան ծննդաբերել է իր առաջնեկին, որն Իսթվուդի համար դարձել է յոթերորդ երեխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու