Իլինոյսում 110 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի ամենածեր տղամարդը
Այլ
ԱՄՆ-ի Իլինոյսի նահանգի Ռոքֆորդ քաղաքում դեկտեմբերի 23-ին 110 տարեկան հասակում վախճանվել է Միացյալ Նահանգների, ենթադրաբար, ամենածեր տղամարդը՝ Կոնրադ Ջոնսոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է տեղական Rockford Register Star թերթը:
Շվեդիայում ծնված Ջոնսոնն իր կյանքի մեծ մասն ապրել է Ռոքֆորդում, որտեղ աշխատել է որպես հյուսն: Իր ծննդյան 109-րդ տարեդարձի օրը նա թերթի թղթակցին հայտարարել է, որ արդեն մոռացել է, թե երբ է վերջին անգամ տկարություն զգացել:
«Ես ինձ լավ եմ զգում, և արդեն վաղուց, շատ վաղուց չեմ հիվանդացել»,-ասել է նա: Մի քանի ամիս անց Ջոնսոնն ուղեղի կաթված է տարել: Ջոնսոնին ճանաչող մարդիկ նրան բնութագրում էին որպես «շատ ուրախ և ողջախոհ մարդ, միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնելու»:
Գերոնտոլոգիայի բնագավառի ազգային հետազոտական խմբի ներկայացուցիչ Ռոբերտ Յանգը հայտնել է, որ այդ կենտրոնի ունեցած տվյալների համաձայն, Ջոնսոնը երկրի ամենածեր ամերիկացին էր: Նրանից ավելի տարեց են միայն ներկայում ապրող մի քանի կանայք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու