«Բարսելոնան» պատրաստ է Նեյմարի հետ պայմանագիրը երկարաձգել մինչ 2020թ-ը
Սպորտ
Նեյմարի գործակալը՝ Վագներ Ռիբեյրոն, հայտարարել է, որ կատալոնյան «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը բրազիլացու հետ. տեղեկացնում է Inside Spanish Football-ը:
«Իհարկե «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մեզ հետ: Հավանաբար, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2020թ-ը»,- նշել է գործակալը:
Հիշեցնենք, որ Նեյմարի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2018թ-ին:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է Իսպանիայի առաջնության 13 խաղի, որոնցում հեղինակել է 11 գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու