Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել ՄԱԿ-ի զենքի առևտրի մասին համաձայնագիրը
Ադրբեջան
Այսօր ուժի մեջ է մտնում Զենքի առևտրի մասին ՄԱԿ-ի համաձայնագիրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Twitter-ի ՄԱԿ-ի էջում:
Axar.az-ը հայտնում է, որ Ադրբեջանը հրաժարվել է միանալ այդ համաձայնագրին և չի ստորագրել այն:
ՄԱԿ-ը հայտնում է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 50 երկրների կողմից վավերացվելուց 3 ամիս հետո: Ներկայում այդ համաձայնագիրն արդեն ստոագրել են 60 երկրներ: Հետխորհրդային տարածքից համաձայնագիրը ստորագրել են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան և Էստոնիան: Կոնվենցիան հաստատել են նաև աշխարհում 10 ամենաշատ զենք արտահանող երկրներից 5-ը` Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան:
Համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 4-ին` Նյու Յորքում: Համաձայնագիրը նախատեսված է աշխարհում զենքի ապօրինի շրջանառությունը կանխելու համար: Փաստաթուղթը նաև սահմանում է սովորական զենքի արտահանման մեջ նոր չափանիշները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու