Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի կադաստրային ստորաբաժանումները միավորվեցին
Քաղաքական
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում բացվեց նոր կազմավորված «Մարզերի միավորված» ստորաբաժանում, որում միավորվել են կոմիտեի Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորա բաժանումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստորաբաժանման բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ նորաստեղծ ստորաբաժանումը թույլ կտա էապես սահմանափակել գործառույթն իրականացնող պաշտոնատար անձ-քաղաքացի շփումը, պաշտոնատար անձի վրա ներազդելու հնարավորությունը, դրանով իսկ նպաստելով կոռուպցիոն ռիսկերի բացառմանը: «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում համակարգում ապահովվել է շուրջ 110 մլն դրամի խնայողություն, որը կուղղվի նրա հետագա զարգացմանն ու տեխնիկական նոր հնարավորությունների ստեղծմանը»,- ասաց Սարգսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նշված տարածքային սորաբաժանումների միավորմամբ միևնույն ստորաբաժանման ներքո են ներառվել համակարգում առկա շուրջ 2 միլիոն 200 հազար անշարժ գույքի կադաստրային (արխիվային) գործերից գրեթե 650 հազար միավոր գործերի նյութեր: Դրանով հնարավորություն կընձեռվի խիստ հսկողության ապահովմամբ առավել ընդգրկուն աշխատանքներ իրականացնել համակարգում էլեկտրոնային գործառույթներ կատարելու, արխիվային նյութերի ամբողջականացման, դրանց թվայնացման ու տեսաներածման թերությունները վերացնելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետը շրջեց նորաբաց ստորաբաժանումով՝ ծանոթացավ ստեղծված աշխատանքային պայմաններին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու