Ադրբեջանը դիվերսիոն ներխուժման փորձ է ձեռնարկել. Արցախի ՊԲ-ն նրանց հասցրել է կորուստներ և hետ մղել
Արցախ
Ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ: Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը` նրան հասցրել են կորուստներ և ստիպել նահանջել իրենց ելման դիրքեր: Հակառակորդին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի մանրամասները ճշտվում են:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան