Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը 

Արթուր Ջավադյանի ելույթը Կենտրոնական բանկում

Հասարակություն

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ պարոն Արթուր Ջավադյանի ելույթը Կենտրոնական բանկում 2014 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր, գործընկերներ

Ողջունում եմ բոլորիդ ավանդական դարձած այս տոնական միջոցառման կապակցությամբ: Ուրախ եմ, որ հաջողվեց վերջին շրջանում ֆինանսական շուկաներում հավասարակշիռ վիճակը վերականգնել և կայուն պայմաններում դիմավորել ամանորը: Մեր քաղաքացիների և տնտեսվարողների մոտ դեռևս կան մտավախություններ գալիք տարվա առաջին ամիսների հետ կապված, սակայն մեր կողմից արդեն իսկ գործի դրված միջոցառումները երաշխավորելու են ֆինանսական շուկայում կայունությունը:

Ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել մեր այն քաղաքացիներին և տնտեսվարողներին, ովքեր վստահում են դրամին' մեր անկախության և պետականության կարևոր խորհրդանիշներից մեկին և շեշտել անկախ միջազգային փորձագետների կարծիքը, որ հայկական դրամը զարգացող երկրների և հատկապես մեր տարածաշրջանի երկրների ամենակայացած արժույթներից է: Նրանք, ովքեր վստահեցին ազգային արժույթին և անհարկի գործարքներ չիրականացրեցին, զերծ մնացին արտարժույթի փոխարկումների արդյունքում առաջացած վնասներից:

Ներկայումս էլ շատ տնտեսվարող սուբյեկտներ փորձում են արհեստականորեն, զանազան ուղիներով ձևավորել դրամի արժեզրկման սպասումներ՝ փորձելով մեղմել իրենց իսկ սպեկուլյատիվ գործարքների արդյունքում ձևավորած վնասները: Ժամանակն է համապատասխան դասեր քաղելու:

Թե՛ աշխարհում, թե՛ տարածաշրջանում ընթացող տնտեսական և քաղաքական խորը կառուցվածքային տեղաշարժերն իրենց խտացված անդրադարձն են թողնում Հայաստանի տնտեսության վրա: Սակայն, Հայաստանի տնտեսությունը տարբերվում է իր հիմնարարներով և այդ առումով Ռուսաստանի տնտեսության ազդեցությունը, կամ վերջինիս բանկային համակարգի խնդիրները չեն կարող ամբողջությամբ տեղափոխվել մեր տնտեսություն: Դա պարզապես անհնար է:

Միևնույն ժամանակ, նոր մոտեցումներ և ճկունություն է անհրաժեշտ աշխարհում առկա մարտահրավերներին արձագանքելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճի հիմքերը ամրապնդելու համար: Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ֆինանսական շուկայի տարերային զարգացումները միայն ստանդարտ մոտեցումներով չէին կարող հաղթահարվել: Մենք գիտակցում ենք, որ գործում ենք նոր միջավայրում, որտեղ անհրաժեշտ է հաշվի նստել նաև հասարակության վարքագծի արագ փոփոխությունների հետ:

Երկարաժամկետ տնտեսական աճի ձեռքբերման և դրա համար կարևոր նախապայման հանդիսացող գների կայունության ապահովման նպատակին էր ուղղված 2014 թվականի ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական նվազեցման քաղաքականությունը: Տարվա վերջի զարգացումները փոխեցին մեր քաղաքականության ուղղությունը, և այսօր կարող ենք արձանագրել, որ մեզ հաջողվեց զսպել ֆինանսական շուկայի գերարձագանքը և որոշակիորեն մեղմել գնաճային ճնշումները: Այս գործընթացն ուղեկցվեց պետական մյուս մարմինների և միջազգային ֆինանսական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

Ֆինանսական կայունության տեսանկյունից անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ Հայաստանի ֆինանսական համակարգը բազմիցս ապացուցել է և տարեվերջին կրկին ապացուցեց ցնցումներին դիմակայելու իր ունակությունը: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ չնայած բանկային համակարգը բավարար կապիտալացված է, 2015 թվականին էապես մեծացնելու ենք բանկային համակարգի կայունության պահանջները: Այն է՛լ ավելի կամրապնդի դրսից եկող ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմադրողականությունը և կմեծացնի տարածաշրջանում բանկային համակարգի մրցունակությունը: Դրա համոզիչ ուղին բանկային համակարգի խոշորացումն է:

Ընդհանուր առմամբ 2014 թվականը ֆինանսական համակարգի համար նշանավորվեց որպես մարտահրավերներով լեցուն, սակայն նաև ձեռքբերումների տարի: Ֆինանսական համակարգը տարվա ընթացքում շարունակեց ցուցաբերել դինամիկ կայուն աճի միտումներ՝ իր դերակատարումն ունենալով տնտեսական աճի խթանմանը: Տարվա ընթացքում շարունակվել են պահպանվել տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման խորացման միտումները: Սա են փաստում ֆինանսական համակարգի ակտիվների ու վարկերի համախառն ներքին արդյունքի հետ հարաբերակցության ցուցանիշների 6 և 8 տոկոսային կետերով աճրը: Ներկայումս ֆինանսական համակարգի ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կազմում է 83%, իսկ վարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ 50%' առաջ անցնելով տարածաշրջանի երկրներից:

Նշեմ նաև, որ այս տարի Կենտրոնական բանկը Կառավարության հետ համատեղ շարունակել է ակտիվ աջակցություն ցուցաբերել սոցիալական վարկային ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես հիփոթեքային, գյուղատնտեսական, զինծառայողներին, ուսանողներին, երիտասարդ տարբեր մասնագետներին տրվող և այլ վարկային ծրագրերով:

Կենտրոնական բանկը շարունակել է խորացնել համագործակցությունը տարբեր միջազգային կառույցների հետ' տարեվերջին կնքելով շուրջ 100 միլիոն դոլարի նոր պայմանագրեր: Մեր կողմից վարվող մակրոտնտեսական քաղաքականության դրական գնահատականով հանդես եկավ ԱՄՀ-ն՝ դեկտեմբերի 19-ին իր խորհրդում հաստատելով Հայաստանի և ԱՄՀ եռամյա համատեղ ծրագրի առաջին պարբեաշրջանի գնահատումը և դեկտեմբերի 23-ին Կենտրոնական բանկի հաշվին փոխանցելով ԱՄՀ վարկի հերթական տրանշը:

Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Կենտրոնական բանկը արդյունավետ աշխատելու պատրաստակամությամբ և բարձր պատասխանատվությամբ է մուտք գործում 2015 թվական:

Մեծարգո Նախագահ, հարգելի հյուրեր և գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Թող նոր՝ 2015 թվականը լինի խաղաղության, մարտահրավերների հաղթահարման և ձեռքբերումների տարի:

Շնորհակալություն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում ՔՊ–ական պատգամավորներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված սյունեցի կնոջը Այնթապում վթարի հետևանքով մոպեդի անչափահաս վարորդը մահացել է Ձերբակալվել է 21-ամյա տղա Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Ուկրաինան կուժեղացնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարանների ուղղությամբ. Զելենսկի Բրազիլիայում նախագահական ընտրություններ են. գլխավոր մրցակիցներն են Լուլան և Ժաիր Բոլսոնարուի որդին Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով ԱՄՆ առափնյա պահպանությունը Նանտաքեթի մոտ հայտնաբերել է անհետացած բժշկական ինքնաթիռի բեկորները Բոսնիա և Հերցեգովինայում համընդհանուր ընտրություններ են, որոնք կարող են ազդել ԵՄ-ի նկատմամբ երկրի ուղու վրա Ավելի բարձր, քան բենզասղոցն ու հորատիչը․ գիտնականները գտել են աշխարհի ամենաբարձրաձայն թռչուններին Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան ԱՄՆ-ում գտել են երկու գլխանի փոքրիկ կրիա․ մասնագետները հետևում են հազվագյուտ անոմալիային Եվրոպայի կեսը հայտնվել է ծայրահեղ շոգի ճիրաններում․ «Copernicus»-ն ամփոփել է ամռան գլխավոր ռեկորդները «Խելացի քաղաք»՝ առանց մեծ տվյալների․ գիտնականը քաղաքային միջավայրի ուսումնասիրության հասանելի համակարգ է ստեղծել Փղերը իրավիճակից կախված փոխում են իրենց ձայնի հնչողությունը․ Scientific Reports Մեդվեդևը զգուշացրել է Հայաստանին «նոր Ուկրաինա» դառնալու վտանգի մասին Հավայական կղզիներում փլուզվել է հայտնի 27-մետրանոց կամարը Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև 19 հայերի շարունակվող կալանքը հրատապ հումանիտար խնդիր է․ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում
Ամենադիտված