«ՀԺ». Բերման ենթարկված դատավորը ցուցմունք չի տալիս
Հայկական Մամուլ
Նախօրեին ԱԱԾ ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչադրյանը ձերբակալվել է։ Դատավորը կասկածվում է 20 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։ Այս մասին երեկ հաղորդագրություն տարածեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ նշելով, որ Խաչատուր Խաչատրյանը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին:
Վերջինիս շահերի պաշտպան Կարեն Թումանյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ փաստացի, դատավորը կաշառք չի ստացել և նշված հանգամանքը իրականությանը չի համապատասխանում:
Խ. Խաչատրյանի մտերիմները մեր թղթակցի հետ մասնավոր զրույցում նշել են, որ դատավորը իր սեղանին դրված գումարին չի էլ դիպչել: Երեկվա դրությամբ դատավորի մասնակցությամբ դեռ որևէ քննչական գործողություն չէր իրականացվել: Նա ցուցմունք չի տալիս։
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու