Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Էրդողանը` զավեշտի, մենիշխանության ու Հայոց ցեղասպանության ժխտման «նոր մոտեցումների» կիզակետում. տարին ամփոփ

Արտաքին Քաղաքական

Ինչպես նախորդող, այնպես էլ անցնող տարին Թուրքիայում բուռն զարգացումների և իրադարձությունների ժամանակաշրջան էր: Էրդողան-Գյուլեն հակամարտությունը, երկրում խիստ գրաքննության կիրառումը, նախ ՏԻՄ, ապա նախագահական ընտրությունները, Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության նոր մոտեցումները, Հռոմի պապի պատմական այցը և Էրդողանի կողմից «Ամերիկայի հայտնագործումը» մի քանիսն էին այն զարգացումներից, որոնք բնորոշ էին 2014 թվականի Թուրքիային: «Արմենպրես»-ը փորձել է ամփոփել անցնող տարին Թուրքիայում' առանձնացնելով ամենահիշարժան դեպքերն ու իրադարձությունները:

Էրդողան-Գյուլեն հակամարտություն. մի ձախողված համագործակցության պատմություն

Թուրքիայում 2014 թվականը սկսվեց նախորդ տարվա դեկտեմբերից մեծ աղմուկ հանած «Մեծ կաշառք» գործի շուրջ քննարկումներով: Իշխանական շրջանակների մասնակցությամբ խոշոր կոռուպցիոն գործողությունների բացահայտման ֆոնի ներքո այս տարի ավելի արտահայտիչ դարձավ Էրդողան-Գյուլեն հակամարտությունը: Տարեսկզբին թուրքական իշխանական շրջանակները քայլեր ձեռնարկեցին իրավական դաշտում հարթելու խնդիրը և կարողացան այս անգամ էլ «ջրից չոր դուրս գալ»: Այդուհանդերձ, ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հակամարտությունը չդադարեց օրակարգային լինելուց: Արդեն 2014 թվականի վերջին իշխանական շրջանակները փորձեցին լռեցնել գյուլենականներին պատկանող մի շարք ԶԼՄ-ների՝ ձերբակալելով և «պետական դավադրության» մեջ մեղադրելով նրանց գլխավոր խմբագիրներին և լրագրողներին:

Սա մեծ աղմուկ բարձրացրեց թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս: Թեպետ խմբագիրներն օրեր անց ազատության մեջ հայտնվեցին, սակայն Ֆեթուլլահ Գյուլենի դեմ Էրդողանի քայլերն այդքանով չսահմանափակվեցին: Դեկտեմբերին 19-ին թուրքական դատարանը որոշում կայացրեց ձերբակալել Գյուլենին «ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու» մեղադրանքով: Թեպետ թուրք լրագրողներն այս հարցը բարձրացրին նաև ԱՄՆ պետդեպում՝ փորձելով հասկանալ, թե արդյոք հնարավոր է Գյուլենի արտահանձնումը, սակայն Միացյալ Նահանգները հրաժարվեցին որևէ հստակ պատասխան տալուց: Թե ինչպես կզարգանան Էրդողանի և գյուլենականների հարաբերությունները 2015-ին, ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ երկու բևեռում էլ իրադրությունը մոտ ապագայում չի հանդարտվի և «խմորը դեռ շատ ջուր կքաշի»:

2014 թվականը' Թուրքիայում ընտրությունների տարի

Անցնող տարին քաղաքական առումով որոշիչ էր Թուրքիայի համար: Գարնանը երկրում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցում վստահ հաղթանակ տարավ Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը' ստանալով ձայների 43.39 տոկոսը:

Արդեն ամիսներ անց՝ օգոստոսին, Թուրքիայի քաղաքացիները պատմության մեջ առաջին անգամ ընտրեցին երկրի նախագահին: Ինչպես և ակնկալվում էր՝ Էրդողանը ընտրությունների առաջին իսկ փուլում հաղթեց՝ դառնալով Թուրքիայի 12-րդ նախագահը: Ի դեպ, Էրդողանը խախտեց հանրապետական պատմության ավանդույթը՝ հրաժարվելով նախագահական Չանքայայի պալատից, որն իրականում Ցեղասպանության ժամանակ հայկական Քասաբյան ընտանիքից խլված սեփականություն էր: Փոխարենը նա տեղափոխվեց հատուկ իր համար ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլարով կառուցված և աշխարհում ամենամեծը համարվող նոր պալատ, որն իր արժողությամբ հավասար էր 137 նորակառույց դպրոցի:

Նոր նախագահի ընտրությամբ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի թափուր մնացած պաշտոնին նշանակվեց նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով դարձավ նաև երկրի վարչապետը: Որպես ուշագրավ զարգացում պետք է առանձնացնել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում հայազգի մտավորական Էթյեն Մահչուպյանի նշանակումը, ով առաջին հայն էր, որ նման բարձր պաշտոն զբաղեցրեց հանրապետական Թուրքիայում:

Քաղաքական այս տեղաշարժերը, սակայն, որևէ առանցքային փոփոխություն չմտցրին երկրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական օրակարգում՝ ավելի ուժեղացնելով միայն «Արդարություն և զարգացում» կուսակցության մենիշխանությունը երկրում:

Հրանտ Դինքի դատավարության թնջուկը մնում է չլուծված

Հայկական «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի քննությունը 2014-ին սկսվեց զրոյից: Հոկտեմբերին դատարանի կայացրած որոշմամբ բոլոր ամբաստանյալների դեմ դատական գործընթաց սկսվեց «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Ավելի ուշ երկրի արդարադատության նախարարությունը որոշում կայացրեց վերացնել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց չհետապնդելու մասին նախկին որոշումը:

Այդ անձանց թվում էին Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, քաղաքի անվտանգության վարչության ղեկավար Ջալալլեդդին Ջերրահը, Ստամբուլի ոստիկանության հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ահմեթ Իլհան Գյուլերը և 6 ոստիկան: Նրանք բոլորն էլ դեկտեմբերին հերթով կանչվեցին դատարան՝ ցումունք տալու Դինքի գործը քննող նոր դատախազ Գյոքալփ Քյոքչուին մոտ: Թեպետ Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը, իր իսկ ցանկությամբ նոր ցուցմունք տվեց՝ բացահայտելով հանցագործության որոշ մանրա մասներ, սակայն բոլոր այս զարգացումներով հանդերձ Դինքի սպանության իրական պատմությունը շարունակեց մնալ քողարկված, իսկ թնջուկը՝ չլուծված:

«Փափուկ ժխտողականություն» Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական ժխտողական քաղաքականությունը 2014-ին նոր մեկնաբանություն ստացավ: «Փափուկ ժխտողականություն». Էրդողանի՝ հայերին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձից հետո շատ մասնագետներ հենց այսպես սկսեցին բնութագրել Անկարայի որդեգրած նոր քաղաքականությունը Ցեղասպանության հարցի նկատմամբ: «Նոր փաթեթավորմամբ» մատուցվող քաղաքականության բովանդակության մեջ, սակայն, անցնող տարում էլ փոփոխություններ չեղան: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, տարբեր հարթակներից խոսելով հայերի հետ «ընդհանուր ցավը կիսելու պատրաստակամության մասին», կտրականապես ժխտեցին Ցեղասպանության փաստը՝ առաջ քաշելով խնդրի ուսումնասիրման համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ չարչրկված առաջարկները: Ավելին, հայերի նկատմամբ ատելությամբ լցված թուրքի կերպարը նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հաստատեց Էրդողանը, ով ուղիղ եթերում հաղորդման ժամանակ հայտարարեց. «Ինձ վրացի են ասել: Կներեք իհարկե, բայց դրանից վատ էլ է եղել, նրանք ինձ հայ են անվանել»: Այս հայտարարությունը, բնականաբար, խիստ բացասական ընդունվեց՝ շատերի կողմից հայտարարվելով որպես Թուրքիայի հայ քաղաքացիներին ուղղված վիրավորանք: Միաժամանակ սա ահազանգ էր այն բանի, որ թուրքական պետական շրջանակները որևէ նոր մոտեցում չունեն հայկական հարցի և հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ:

Նոյեմբերին Թուրքիայում գործող քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Սեբահաթ Թունջելը մի օրինագիծ ներկայացրեց թուրքական մեջլիս, որով նախատեսվում էր, որ երկրի նախագահը պետք է ներողություն խնդրի Ցեղասպանության համար: Ավելին, առաջարկվում էր ապրիլի 24-ը սգո օր հայտարարել և ամրագրել օրացույցում: Մեծ աղմուկ հանած այս օրինագիծը, սակայն, մնած առկախված, իսկ դրա դրույթները՝ որպես երևակայական իրականության ցանկալի դրվագներ:

Օլանդի այցը Թուրքիա և Հայոց ցեղասպանության հարցը

Սեփական պատմության ամենացավոտ էջերի հետ հաշտվելու համար Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությանն առերեսվելն արդեն վաղուց դարձել է անհրաժեշտ հրամայական: Պատահական չէ, որ այս հարցը 2014 թվականին քննարկվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Թուրքիա կատարած այցելության ժամանակ:

Տարեսկզբին երկօրյա այցով Թուրքիայում գտնվող Օլանդը հայտարարեց, որ եթե Թուրքիան առերեսվի իր պատմությանը, հիացմունքի արժանի և մեծ պետություն կլինի: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին' Ֆրանսիայի նախագահը հավելեց. «Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, և ես չեմ ասելու որևէ բան, որը տարբերվի Ֆրանսիայում արված իմ հայտարարություններից»: Ցավալի է, սակայն, որ թուրքական իշխանությունները որևէ հետևություն չարեցին Օլանդի այդ հայտարարությունից:

Հռոմի պապը' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագով

Նոյեմբերի վերջին Թուրքիա մեկնեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ դառնալով կաթոլիկ աշխարհի 4-րդ առաջնորդը, ով այցելում է այդ երկիր:

Отображается файл

Թեպետ Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում նա չբարձրաձայնեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, այդուհանդերձ նրա այցելությունը տեղի հայ համայնքի համար նշանավորվեց նրանով, որ Ֆրանցիսկոսը Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում այցելեց 2008 թվականից անգիտակից վիճակում գտնվող Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին՝ համբուրելով նրա աջն ու խաչակնքելով ճակատը: Արդեն Թուրքիայից հեռանալիս՝ ինքնաթիռում, նա լրագրողներին հայտարարեց, որ երազում է հայ-թուրքական սահմանի բացման և երկու ժողովուրդների հաշտեցման մասին:

Էրդողանը՝ Թուրքիայում զավեշտի թիվ մեկ դեմք

Այս տարի Թուրքիայի նախագահ Էրդողանն աչքի ընկավ անհեթեթ հայտարարությունների շարքով, որոնք անմիջապես դառնում էին ծաղրանքի առարկա: Մասնավորապես, Էրդողանը նոյեմբերին Լատինական Ամերիկայի մուսուլման կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե Կոլումբոսից 314 տարի առաջ Ամերիկան հայտնագործել են մահմեդական ծովայինները:

Էրդողանի հաջորդ զավեշտը վերաբերում էր գենդերային անհավասարությանը: Նոյեմբերի 24-ին Ստամբուլում ելույթ ունենալով կանանց իրավունքներին նվիրված միջազգային համաժողովին՝ նա հայտարարեց. «Կանայք և տղամարդիկ չեն կարող հավասար լինել, քանի որ նրանց մարմիններն ու բնույթները տարբեր են»: Այս հայտարարությանը հետևեց մեկ այլ՝ ոչ պակաս ցնցող ելույթ, որում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումն անվանեց «պետական դավաճանություն»: Թուրքիայի նախագահի՝ 2014 թվականի ամենաանհեթեթ հայտատարություններն շքերթը թերևս պետք է ավարտել դեկտեմբերին նրա հետևյալ խոսքերով. «Ժամանակակից թուրքերենի բառապաշարով հնարավոր չէ գիտություն և փիլիսոփայություն ստեղծել»:

Մարդու իրավունքները ոտնահարող պետություն՝ Թուրքիա

2014-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիայում առկա անիրավության մթնոլորտի պայմաններում երկրի քաղաքացու ցանկացած խոսք կարող է պտտվել իր իսկ դեմ և դառնալ քրեական պատժի առիթ: Այս տարի ևս Էրդողանը «չդավաճանեց իր ավանդույթներին» և մի քանի տասնյակ քրեական գործեր հարուցեց տարբեր մասնագիտությունների, տարիքի, սեռի տեր քաղաքացիների դեմ «իր անձը վիրավորելու» հիմնավորմամբ: 2014-ին մի քանի հարյուր թուրք քաղաքացիներ ձերբակալվեցին նաև Թուրքիայի տարբեր քաղաքաներում իրականացված հակաիշխանական ցույցերի ժամանակ:

2014-ի մարտին և ապրիլին ողջ աշխարհը ցնցվեց Էրդողանի ղեկավարած իշխանությունների և երկրի դատական համակարգի կայացրած որոշումներից. երկրում արգելափակվեցին համացանցային այնպիսի գիգատներ, ինչպիսիք են Twitter-ը և YouTube-ը: Էրդողանի կողմից որպես «չարիք» որակված ցանցերի հասանելիությունը վերականգնվեց միայն օրեր անց: Պատահական չէ, որ տարեվերջին Time պարբերականը Էրդողանին հայտարարեց «տարվա գրաքննիչ»:

Ամփոփումը' Արաքս Կասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված