Առանց հաջողությունների տարի
Քաղաքական
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ 2014 թվականին որևէ հաջողություն տեղի չի ունեցել ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրի դրսում:
«Ոչ մի ձեռքբերում տեղի չունեցավ: Ավելի վատ գործընթացներ են եղել, հասարակության մոտ անտարբերությունը կարելի է ասել, եթե առաջ 90 տոկոս էր, այժմ հասել է 98 տոկոսի, քաղաքական դաշտն էլ ինչ-որ գործունեությամբ աչքի չի ընկել: Իհարկե, կառավարություն է փոխվել, վարչապետ է փոխվել, բայց որևիցե փոփոխություն դրական չի եղել հասարակության համար»,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արմեն Բադալյանը:
Վերջինս նշեց նաև ձևավորված քառյակի՝ հետագայում եռյակ դառնալու հանգամանքը ևս: «Երկու անգամ հանրահավաք արեց ու կասեցրեց, իսկ հասարակությունն իր մեջ ուժ չունի իր ուժերով իշխանափոխություն անել և, բնականաբար, այդ հարցը կլուծվի հետագայում, երբ դրա ցանկությունն ունենա Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը: Եթե ամփոփենք՝ կարող ենք ասել, որ որևիցե հաջողություն չկա, իսկ ակնկալիքներն էլ մեզնից կախված չեն»,- եզրափակեց Արմեն Բադալյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու