Նախկինում երեխաների համար ապրուստի միջոցն էր դեֆիցիտ, հիմա` անվտանգությունը (տեսանյութ) Բերե՛ք հակափաստարկողներին, բոլորին «նոկաուտ անեմ», ուղարկեմ տներ՝ բուժվելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Լիտվան կդադարի գոյություն ունենալ․ ՌԴ. Նոր կարգ՝ ՀՀ-ից ՌԴ ներմուծվող ապրանքների համար (տեսանյութ) Կիևից սահմռկեցուցիչ տեսանյութ․ հարվածի հետևանքները ցնցել են համացանցը (տեսանյութ) Ուղիղ․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը (տեսանյութ) Ռուբիոն և Միրզոյանը համաձայնագիր են ստորագրել հազվագյուտ մետաղների վերաբերյալ Նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր, ստորագրվել է երկկողմ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ՀՀ կառավարությունը միջազգային արբիտրաժում հաղթել է «Սանիթեք» ընկերությանը Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) ԱՄՆ պետքարտուղարի ինքնաթիռը վայրէջք կատարեց «Զվարթնոց» օդանավակայանում Միրզոյանն ու Ռուբիոն հանդես են գալիս համատեղ հայտարարություններով․ ՈւՂԻՂ ՈՒՂԻՂ․ Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով 

«Դժբախտաբար, անցնող տարին չարձանագրեց առանձնահատուկ առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»

Քաղաքական

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը.

Նովոստի-Արմենիա - Պարո՛ն Քոչարյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից:

Շավարշ Քոչարյան - Դժբախտաբար, անցնող տարին չարձանագրեց առանձնահատուկ առաջընթաց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և, ինչպես նախորդ տարիներին, հենց ադրբեջանական կողմի մեղքով, որը շարունակում է խեղաթյուրել հակամարտության էությունը, փորձում է ցուցաբերել ընտրովի, խեղաթյուրված մոտեցում այն փաստաթղթի նկատմամբ, որի հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, խեղաթյուրում է նույնիսկ այն, ինչ գտնվում է բանակցային սեղանին: Այն, ինչի մասին խոսվում է բանակցային սեղանի շուրջ, և այն, ինչ հայտարարում են Բաքվում, միանգամայն տարբեր բաներ են: Ադրբեջանը շարունակում է ժողովուրդների միջև թշնամանք սերմանելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը, իր ռազմատենչ հռետորաբանությունը, դեռ ավելին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններին սադրիչ գործողությունները: Հասկանալի է, որ այս ամենը չի կարող նպաստել առաջընթացի բանակցային գործընթացում:

Նովոստի-Արմենիա - Բաքուն պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայման է հանդիսանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը…

Շավարշ Քոչարյան - Դե, նախևառաջ, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ մի առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնորոշվել է ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը` դեռ Խորհրդային միության գոյության տարիներին: Եթե նրանք հետագայում` տարիներ անց, ընդունել են ինչ-որ սահմանադրություններ, ապա այդ սահմանադրությունները չեն վերաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, նրանք վերաբերում են միայն Ադրբեջանին: Ավելին, Բաքուն ընդունել է իրավական փաստաթուղթ, համաձայն որի բոլոր ակտերը, որոնք ընդունվել են Խորհրդային միության գոյության ընթացքում և վերաբերում են Ադրբեջանին, հայտարարվում են անվավեր, այդ թվում` բոլշևիկյան Կովկասյան բյուրոյի որոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը հանձնվել է Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը: Եվ անիմաստ է խոսել այն մասին, որ չճանաչված և ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող պետության դեմ ռազմական գործողությունները ագրեսիա չեն: Դրանք ագրեսիա են` համաձայն ՄԱԿ-ի համապատասխան բանաձևում տրված «ագրեսիա» տերմինի բնորոշմանը:

Դեռ ավելին, Ադրբեջանի ղեկավարը չի ամաչում տարածքային պահանջներ ներկայացնել ոչ միայն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, այլև Հայաստանի Հանրապետությանը: Նրանք խոսում են այն մասին, որ ադրբեջանական հողեր են և՛ Երևանը, և՛ Զանգեզուրը, և՛ Սևանը:

Նովոստի-Արմենիա - Նույն բանն ասում էր նաև Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը...

Շավարշ Քոչարյան - Այո՛, Էլչիբեյը խոստացել էր, որ ոտքերը Սևանա լճում կլվա: Թե ինչով դա ավարտվեց, Բաքվում շատ լավ գիտեն: Ինչպիսի՞ն եղավ Էլչիբեյի ճակատագիրը: Նրա մասին Ադրբեջանում գրեթե մոռացել են, բայց այնտեղ անչափ մեծարում են ներկա նախագահի հորը` Հեյդար Ալիևին: Եվ այսպես, ցանկալի կլիներ, որ նրա իրավահաջորդը շարունակի իր հոր քաղաքականությունը, այլ ոչ թե Էլչիբեյի քաղաքականությունը: Վերջիվերջո, Հեյդար Ալիևը հիասքանչ հասկանում էր, որ անհրաժեշտ է վերջ դնել արյունահեղությանը: Նա սեփական ստորագրությամբ ադրբեջանական խորհրդարանի փոխխոսնակ Աֆիյադդին Ջալիլովին լիազորել էր բանակցություններ վարելու ԼՂՀ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան ներկայացուցիչների հետ` բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու շուրջ, և չէր խուսափում այդպիսի հանդիպումներից: Նա հանդիպել էր այն ժամանակ ԼՂՀ ղեկավարների հետ: Հենց դրա շնորհիվ մենք այսօր ունենք ժողովուրդների համար միակ շոշափելի արդյունքը` 1994թ. ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը:

Նովոստի-Արմենիա - Ինչպե՞ս եք գնահատում 2014թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Սոչիում, Նյուպորտում և Փարիզում կայացած հանդիպումների արդյունքները: Բաքուն ունի՞ արդյոք դրանց արդյունքների սեփական մեկնաբանությունը:

Շավարշ Քոչարյան - Հայկական կողմերը միշտ բանակցությունների կողմնակից էին, ավելին, բարձր մակարդակի հանդիպումները մեզ համար չափազանց կարևոր են: Ցավոք, Ադրբեջանի որդեգրած ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հանդիպումները որևէ էական առաջընթացի չեն հանգեցնում, քանի որ նման հանդիպումներից առաջ կամ դրանցից հետո Ադրբեջանը, որպես կանոն, սադրիչ գործողություններ է ձեռնարկում շփման գծում կամ սահմանին:

Երկրորդ, ադրբեջանական կողմը խեղաթյուրում է այդ բոլոր բանակցությունների էությունը: Այսօր Բաքուն շեշտը դնում է խաղաղ համաձայնագրին շտապ անցնելու անհրաժեշտությանը: Իհարկե, դա համընդհանուր ցանկություն է: Դա ոչ միայն համանախագահների կողմից հնչեցված ցանկությունն է, այլև հայկական կողմերի ցանկությունն է:

Բայց Բաքուն, կարծես, մոռանում է, որ խաղաղ համաձայնագրի անցնելու համար անհրաժեշտ է համաձայնեցնել սկզբունքները, որոնց վրա էլ այն պետք է հիմնվի, իսկ սկզբունքներն ինքը յուրովի է հասկանում:

Նույնիսկ Մադրիդյան սկզբունքների այն մասից, որը հրապարակվել էր, իսկ դա վեց բաղադրիչներն էին, Բաքուն, ըստ էության, շեշտը դնում է միայն երկուսի վրա` տարածքների վերադարձ, որոնք գտնվում են ԼՂՀ հսկողության տակ, և միայն ադրբեջանական փախստականների վերադարձ` կարծես թե մոռանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն տարածքների մասին, որոնք Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով գտնվում են նրա օկուպացիայի տակ: Բացի այդ, կարգավորման բաղադրիչներից մեկով հստակորեն ամրագրված է բոլոր, այլ ոչ միայն ադրբեջանական փախստականների իրավունքը` վերադառնալու իրենց բնակության նախկին վայրեր: Հասկանալի է, որ նման մոտեցման պարագայում հանդիպումները, նույնիսկ ամենաբարձր մակարդակով, չեն հանգեցնի իրական արդյունքների:

Նովոստի-Արմենիա - Ադրբեջանը նաև պնդում է Մադրիդյան սկզբունքները շրջանցող խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Արդյո՞ք դա հնարավոր է և ինչպիսի՞ պայմաններում:

Շավարշ Քոչարյան - Ի՞նչ պետք է ընդգրկված լինի համաձայնագրում: Համաձայնագրով պետք է լուծվեն բոլոր այն հարցերը, որոնք նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում. դա Մադրիդյան փաստաթղթի այն հատվածն է, որը հրապարակվել է: Խոսքը գնում է և՛ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, և՛ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի, և՛ փախստականների` իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքի, և՛ բոլոր հաղորդակցությունների բացման հետ կապված հարցերի մասին: Դրանք նաև այն հարցերն են, որոնք վերաբերում են անվտանգության միջոցառումներին` ներառյալ խաղաղապահ ուժերը, և Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին: Պետք է հստակորեն համաձայնեցվեն հանրաքվեի ժամկետները, դրանց մանրամասները` այն հիմքի վրա, որ Ղարաբաղի ժողովրդի որոշումը հանդիսանում է իրավաբանորեն պարտադիր բոլոր կողմերի, այդ թվում` Ադրբեջանի համար: Բոլոր այս հարցերի շուրջ անհրաժեշտ են համաձայնություններ, չէ՞ որ այստեղ գործում է «համաձայնեցված չէ ոչինչ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքը:

Երկրորդ, բոլոր այս տարրերը կազմում են մեկ ամբողջություն, և չի կարելի այնտեղից փորձել կորզել այն, ինչ քեզ է ձեռնտու, ավելին` ներկայացնելով դա խեղաթյուրված տեսքով: Այդ պատճառով անտրամաբանական է ասել, որ կարելի է անցնել բուն խաղաղության համաձայնագրին` չհամաձայնեցնելով այն սկզբունքները, որոնց վրա այն պետք է հիմնված լինի:

Եթե Ադրբեջանի մոտ կա նման անզուսպ ցանկություն, շրջանցելով Մադրիդյան սկզբունքները, հասնել հակամարտության կարգավորմանը, ապա նման հնարավորություն նրա համար գոյություն ունի: Այն կայանում է նրանում, որ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հետ սկսի սահմանների ճշգրտման շուրջ բանակցությունները: Ի դեպ, դա կծառայի որպես երաշխիք այն բանի, որ Բաքուն հրաժարվում է իր կողմից ի սկզբանե որդեգրած ուժային քաղաքականությունից, էթնիկ զտումների քաղաքականությունից, ԼՂՀ նկատմամբ ագրեսիայի քաղաքականությունից, ժողովուրդների միջև ատելության սերմանումից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ անդադար դիվերսիոն գործողություններից, որոնք իրականում ոչինչ չեն տալիս, բացի կորուստներից, առաջին հերթին` հենց Ադրբեջանի կողմից:

Վաղ թե ուշ Բաքվում կգիտակցեն, որ հակամարտությունը կարգավորվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ագրեսիայի համար Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նամակը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից Զորահանդեսի շրջանակում մայիսի 27-ի առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ Չեխիայի նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի զինամթերքի մատակարարման ծրագրի մասնակիցների թիվը կիսով չափ կրճատվել էՆԳՆ-ից ասում են՝ այսօրվա դանակահարությունը պարտքի պատճառով էր Մեծ Բրիտանիայի ՄՏՕ-ն հայտնել է Օմանի ափերի մոտ լցանավի վրա կրակ բացելու մասին«Առաջին անգամը չէ, որ իմ անունն օգտագործում են քաղաքական խաղերում։ Ուզում եմ ընդգծել, որ դա կատարյալ սուտ է ու բամբասանք»․ ՍողոմոնյանԼավրովը Ռուբիոյին հայտնել է Կիևում հարվածների պատճառներըԳիտնականները բացահայտել են՝ ինչպես է ինֆարկտը ազդում ուղեղի աշխատանքի վրաMazda մակնիշի ավտոմեքենան բախվել է մոտակա խանութի պատին և կայանած Mercedes-Benz-ին․ ՆԳՆ Ferrari-ն ներկայացրել է իր առաջին ամբողջովին էլեկտրական մեքենանԳրոսսին շնորհավորել է Տոկաևին ատոմային էներգիայի զարգացման մեկնարկի կապակցությամբՍտոմատոլոգը բացատրել է՝ ինչու պետք չէ ամաչել ատամնաբույժի մոտ հազվադեպ գնալուցՄարդիկ,որոնք տառականի նման մտել էին իրենց պուճախը՝ Փաշինյանը գլխներին «չբամփի»,հիմա մեզ են մեղադրումՈւկրաինայում դատախազությունը Յուլիա Տիմոշենկոյի գործը ուղարկել է դատարանԲորտուղեկցորդուհին թռիչքից առաջ հինգ բաժակ գինի է խմել և կորցրել աշխատանքըՆիկոլը ո՞նց կարող է, բացի իրենից, որևէ մեկին սիրել. ամբողջ դեմքից թույն ու թարախ ա թափում․ ՎարդանյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըՆիդեռլանդները Ուկրաինային կնվիրաբերի ավելի քան 60 անօդաչու թռչող սարքերի շահագործման համարԱդրբեջանում արտադրված շինանյութ է բերվել Հայաստան Կոտայքի մարզում վիճшբանությունն ավարտվել է դшնակահարությամբ․ 50-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մшհացել է Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում նոր հարվածների մասինՄեդվեդևը հիշեցրել է Զելենսկուն նրա կարմիր բանակում ծառայած պապի մասինՈւնայնամտություն է սանձազերծված բռնաճնշnւմները հիմնավորել Հայոց Եկեղեցու բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ․ Վեհափառ Հայրապետ Թրամփի հայտարարություններում հակասություն են տեսել Իրանի թեմայովԿառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց․ Ռոմանոս ՊետրոսյանՆյարդաբանը նշել է՝ ինչպես ազատվել տրանսպորտում սրտխառնոցիցՆախկինում երեխաների համար ապրուստի միջոցն էր դեֆիցիտ, հիմա` անվտանգությունը (տեսանյութ)Ռուսաստանում նշել են «Օրեշնիկի» նոր հնարավոր թիրախները ՈւկրաինայումԷս մարդը ոչ խելք ունի, ոչ խիղճ, ոչ էլ հիշողություն․ Ռոբերտ Քոչարյան Հայաստանի հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավորը մեր զինված ուժերն են․ Գեղամ Մանուկյան Լուկաշենկոն «սարսափով» է արձագանքել Մոլդովայի և Ռումինիայի միավորման գաղափարինԶախարովան կոշտ արձագանքել է ճապոնացի լրագրողներինԵթե աշխարհում հանձնելու մրցույթ լիներ, վստահաբար այս իշխանությունը առաջին տեղը կգրավեր․ ԳրիգորյանԿիվուն մեկնաբանել է Մխիթարյանի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանը բաց սպառնալիք է հնչեցրել Կիևին․ օտարերկրացիներին կոչ՝ լքել քաղաքըԲերե՛ք հակափաստարկողներին, բոլորին «նոկաուտ անեմ», ուղարկեմ տներ՝ բուժվելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Օդեսան պատրաստվում է պաշտպանության. Օդանավակայանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթ ստորագրվեցԻ վերջո ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամետ հայացքներ ունի Բյուրեղավանի համայնքապետըՍտեղծել են հիվանդություններին դիմացկուն կարտոֆիլի նոր տեսակՉինաստանը փորձում է փրկել տնտեսությունը․ տոկոսադրույքները կարող են հասնել պատմական նվազագույնիԵՄ-ն չի էվակnւացնի իր դիվանագետներին Կիևից և, ընդհակառակը, կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռшզմական աջակցությունը. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչԳազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետԲացահայտվել է Ալցհայմերի հիվանդության ռիսկի ոչ ակնհայտ նշանըԵվրոպայում Զելենսկիին մեղադրել են «բացահայտ ֆաշիզմի» մեջՉեմ ուզում՝ իմ թոռներին տանեն դեպի թուրքացում. բյուրեղավանցին՝ ընտրություններին մասնակցելու մասինԵթե տեսնեք Փաշինյանին՝ ինչ հարց կտաք. հարց՝ բյուրեղավանցունՈւզում էի նրան հարց տալ, բայց թիկնապահները հրեցին. արցախցին՝ Փաշինյանի քարոզարշավի միջադեպի մասին «Դատաստանի սառցադաշտի» հալոցքի նոր վտանգ են բացահայտել գիտնականներըՈւռուցքաբանը նշել է քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակներից մեկըԱՄՆ-ի և Հայաստանի միջև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը նախաստորագրվել է
Ամենադիտված