Ռաիսա Ավանեսյանը` «Հայստանի ձայնը-3» հեռուստանախագծի հաղթող
Այլ
Ավարտվեց «Հայաստանի ձայնը-3» նախագիծը, որի ժամանակ ձայների 39%-ով հաղթող ճանաչվեց երգչուհի Սոնայի խմբից Ռաիսա Ավանեսյանը:
Այսօր մասնակիցները նախ դուետով ելույթ ունեցան իրենց մարզիչների հետ, այնուհետև ` սոլո կատարմամբ:
Նշենք, որ եզրափակչում էին հայտնվել Մելինե Գալոյանը, Ռաիսա Ավանեսյանը, Վահե Ալեքսանյանը, Էռնա Միրզոյանը:
Ռաիսա Ավանեսյանը ծնվել է 1988 թ. նոյեմբերի 12-ին Թեյրանում: 2004 թ. ավարտել է Թեհրանի երաժշտական դպրոցը: 2004-2005 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կլառնետի բաժնում: 2005-2007 թթ. ավարտել է Երգի պետական թատրոնը: 2010 թ. մասնակցել է «Հայ Սուպերսթար 4» նախագծին և դուրս է եկել եզրափակիչ փուլ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու