«Թող նա մեզ հանգիստ թողնի». «Ռեալի» ֆուտբոլիստները՝ Մոուրինյուին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները ցանկանում են Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել Լոնդոնի «Չելսիին», որի գլխավոր մարզիչը մադրիդյան ակումբի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն է:
«Եթե դուրս գանք եզրափակիչ, հույս ունենք այնտեղ հանդիպելու «Չելսիին»: Այդ ժամանակ էլ կխոսենք: Մոուրինյուն պետք է մեզ հանգիստ թողնի. մենք պարզապես մեր գործով ենք զբաղվում», – Marca-ին հայտնել է իսպանական ակումբի առաջատարներից մեկը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոուրինյուն հայտարարել էր, որ սիրում է իր ներկայիս ֆուտբոլիստներին և երջանիկ մարդ է իրեն համարում: Սա «Ռեալում» որպես ակնարկ է դիտարկվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու