Երևանում մահվան ելքով վրաերթի վարորդը դիմել է փախուստի
Արտակարգ Պատահար
Երևանի Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում դեկտեմբերի 29-ին՝ ժամը 07.10-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված, մոտ 70-75 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հաս արակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է վրաերթի ենթարկվածի ինքնությունը՝ 1938 թ. ծնված Հրանտ Մարտիրոսյան: Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու