Բակո Սահակյանը շնորհավորել է ջազմեն Լևոն Մալխասյանին
Գիտություն և Մշակույթ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.
«Հարգարժան Լևոն Պարույրի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի' ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: Մեծ է Ձեր ավանդը Հայաստանում մշակույթի, հատկապես' ջազ երաժշտության զարգացման և այս ոլորտում տարբեր երկրների հետ փոխգործակցության ամրապնդման գործում: Արցախում հատուկ հարգանք են տածում Ձեր անձի և արվեստի հանդեպ: Ուզում եմ նաև շնորհավորել Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյա ն տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)