Մոուրինյուն աշխարհի լավագույն մարզիչն է, իսկ Ֆերգյուսոնն ասես հայր լինի ինձ, Ռոնալդուի և ժոզեի համար. Մենդեշ
Սպորտ
Ֆուտբոլային գործակալ ժորժե Մենդեշը գովերքի խոսք է ուղղել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հասցեին և նշել է, որ պորտուգալացին աշխարհի լավագույն մարզիչն է:
«Ժոզեն աշխարհի լավագույն մարզիչն է: Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է: Մոուրինյուն ընդամենը 52 տարեկան է: Կարծում եմ՝ այդ տարիքում ուրիշ ոչ ոք այդքան տիտղոս չի նվաճել: Երկրորդ տեղում Ալեքս Ֆերգյուսոնն է, ով ֆուտբոլում բոլորի համար օրինակ է ծառայում: Նա ասես հայր լինի ոչ միայն ինձ համար, այլև Ռոնալդուի և Մոուրինյուի»,- Մենդեշի խոսքը մեջբերում է 101greatgoals.com-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու