ԱՄՆ-ի Կինոարվեստների ակադեմիան ձեռնամուխ է եղել «Օսկարի» անվանակարգորդների համար քվեարկությանը
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ-ի Կինոարվեստների ակադեմիայի անդամները ձեռնամուխ են եղել 2014 թվականի արդյունքներով «Օսկար» կինոմրցանակի անվանակարգորդների համար քվեարկությանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Անվանակարգորդների առաջադրմանը մասնակցում են ակադեմիայի ներկայիս բոլոր անդամները, որոնց թվում են դերասաններ Ուիլ Սմիթը, Կիրա Նայթլին, ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, երաժիշտ Էլթոն Ջոնը: Էլեկտրոնային տեսքով լրացված քվեաթերթիկները վերադառնում են «Փրայսուոթերհաուս Քուփերս» միջազգային հաշվեստուգիչ-խորհրդատվական ֆիրմա, որին 1934 թվականից վստահված է ձայների հաշվումն «օսկարյան» մրցարշավի բոլոր փուլերում: Ընկերությունը պարտավոր է ստուգել, որ ակադեմիկոսներից ոչ ոք երկու անգամ չքվեարկի:
Կինոյի աշխարհում ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդները հայտնի կդառնան 2015 թվականի հունվարի 15-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)