Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Հայաստան
Հայաստան
Բեռլինում դեկտեմբերի 28-ին 58 տարեկանում կյանքից հեռացած Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի աճյունը տեղափոխվեց Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի և Բյուրոյի ներկայացուցիչներ, Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2015 թվականի հունվարի 2-ին' ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ հունվարի 3-ին' ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից