Սմայլիկները Համացանցում բառերից ավելի հանրաճանաչ են դառնում
Այլ
Համացանցում 2014 թվականին ամենահանրաճանաչ խորհրդանիշն է դարձել սիրտ պատկերող սմայլիկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Միացյալ Նահանգների The Global Language Monitor (GLM) հիմնադրամի հետազոտության մեջ, հիմնադրամ, որն ուսումնասիրում է կայքերի, բլոգների և սոցիալական ցանցերի լեզուն:
Ըստ GLM-ի տվյալների՝ սմայլիկների ակտիվորեն օգտագործվող տարբերակն են էմոձիները (գունավոր նկարներ՝ հաճախ անիմացիաներով), որոնք ավելի ու ավելի հաճախ են օգտատերերին ծառայում իրենց մտքերն արտահայտելու համար՝ դառնալով բառերի և տառերի լիարժեք փոխարինում: Այժմ համակարգիչները և շարժական էլեկտրոնային սարքերը «հասկանում են» 722 էմոձիներ, ևս 250-ը դրանց կավելանան 2015 թվականի սկզբից:
GLM-ի տվյալներով՝ առավել հաճախ օգտագործվողների թվում են նաև «նանո», «ֆոտոռումբ» (ուրիշի լուսանկարը փչացնելու փորձ), «խալիֆաթ», «գիսաստղ», «թափանցիկություն» և այլ բառեր: Ամենատարածված արտահայտությունների տասնյակում են՝ «Ձեռքերդ վե՛ր, մի՛ կրակեք» (արտահայտության հաճախակի գործածումը կապված է ԱՄՆ-ում ոստիկանության կողմից մի քանի աֆրոամերիկացիների սպանության դեմ բողոքների ալիքի հետ), «կլիմայի փոփոխություն» և «մեծ տվյալներ»:
Ամենատարածված անունների և անվանումների թվում են էբոլա վիրուսը, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Ice Bucket Challenge ֆլեշ մոբը, ինչպես նաև Ղրիմը և Սոչիի Օլիմպիադան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել