Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով (տեսանյութ) Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ) Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Երկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-ի Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասին Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել 650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան 

«ՀՀ ՏԿ նախարարությունն ամեն ինչ անելու է պետական ներդրումների արդյունավետությունը բարձրացնելու համար». նախարար

Քաղաքական

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ամանորյա ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ուղերձում ասված է.

«Հարգելի գործընկերներ, տրանսպորտի և կապի ոլորտի աշխատակիցներ, հայրենակիցներ։

Անցնող տարին կարևոր էր պետության և ժողովրդի առջև մեր պարտավորությունները կատարելու, աշխատանքների արդյունավետության բարձրացման, ծրագրերի հստակ իրագործման, որակի բարելավման և զարգացման ժամանակակից ուղղություններով։

Այս առումով նոր՝ 2015 թվականը, ավելի լարված և պատասխանատու է լինելու։

Գալիք տարում մենք ժողովրդին ներկայանալու ենք մասնավորապես համապետական նշանակության երկու խոշորագույն ծրագրերի իրականացմամբ։ Ավարտվելու են հեռուստառադիոհեռարձակման թվայնացման աշխատանքները, դրանով դնելով այս ոլորտում ամբողջովին նոր, արդիական ժամանակաշրջանի սկիզբը՝ Հանրապետությունում ամբողջովին անցնելով թվային հեռարձակման։ 2015 թվականը կարևոր փուլ է լինելու Հայաստանում ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկի՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության գործընթացում, որի արդյունքներն արդեն երևում են, և գալիք տարում դրանք նկատելի ծավալներ են ստանալու։

Ծավալուն աշխատանքներ են կատարվելու նաև Հանրապետության մյուս ավտոճանապարհների պահպանման և նորերի շահագործման ուղղությամբ, մասնավորապես՝ սահմանային ամենավտանգված հատվածներում, որոնց աշխատանքներին ականատես ենք եղել ընթացիկ տարում, և որոնք ամբողջացվելու են 2015 թվականին։

Մենք աշխատում ենք մի ասպարեզում, որը մեծ դեր ունի մեր ժողովրդի կյանքը բարելավելու, այն ժամանակակից և արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Գալիք տարում պատասխանատվությունը և պահանջները մեր աշխատանքների նկատմամբ ավելի են աճելու։

Նախարարության կողմից ամեն ինչ արվելու է պետության հատկացրած միջոցների ներդրման արդյունավետությունն առավելագույնս բարձրացնելու համար։

Հանրապետության ճանապարհների վիճակն ուղղակիորեն առնչվում է մեր ժողովրդի անվտանգության խնդիրների հետ։

Ճանապարհների որակի հետ կապված՝ արդեն իսկ մենք այնպես ենք աշխատում, որ հիմնանորոգման ենթարկված տեղամասերում հետագա շուրջ 10 տարիներին այլևս վերականգնման նոր ծախսեր չպահանջվեն։

Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ մայրուղուն, այն նախատեսված է տասնամյակների անխափան շահագործման համար և իր կառուցվածքային հիմնարար լուծումներով առաջինն է Հանրապետությունում։

Ելնելով կատարված աշխատանքներից և ընդունված իրատեսական ծրագրերից՝ վստահ եմ, որ գալիք տարում դրական, ծավալուն աշխատանքներն ավելի նկատելի կլինեն մեր ժողովրդին, արձանագրելով շոշափելի արդյունքներ և կարևոր էջ բացելով մեր հասարակական կյանքի և կենցաղի պայմանների բարելավման գործում։

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ։

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն և հաջողություններ Նոր տարում, առողջություն, բարեկեցություն, խաղաղ, ստեղծագործ գործունեություն, ապահովություն կյանքում և աշխատանքում, ձեր բոլոր ծրագրերի իրագործում։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով (տեսանյութ) Shafaq News. Իրաքի իշխանությունները սահմանափակ հրաժեշտի արարողություն կկազմակերպեն Խամենեիի համար«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ)Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ԱՄՆ-ն Արևմտյան Խաղաղ օվկիանոսում ունի միայն մեկ ավիակիրների խումբԵրկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքությունՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-իՈ՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Ասուլիս՝ հուլիսի 6-ից վարորդական իրավունքի վերականգնման համար դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների թեմայով (տեսանյութ)Politico. ՆԱՏՕ-ի երկրները ամրապնդում են իրենց պաշտպանությունը Ռուսաստանի հետ պատերազմի դեպքումԿանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասինՄարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է․ Տիգրան ԱվինյանԳետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՈւղիղ․ Իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան Ով ում հետ է խաղալու ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆումԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրության կոչով դրոշ է հայտնվելՀրդեհի տարածումը կանխվել է Ուղիղ․ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքՈւղիղ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (տեսանյութ)Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Դիմակավորված ԱԱԾ–ականներ են. փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն. Տոնոյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին
Ամենադիտված