Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով (տեսանյութ) Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ) Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) Երկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-ի Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Կանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասին Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել 650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան 

«Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ 2015 թվականին մենք կարձանագրենք նոր հաջողություններ». Հովիկ Աբրահամյանի ուղերձը

Քաղաքական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ամանորյա ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտին է մոտենում 2014 թվականը, և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ: Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի:

Անցնող տարին մեր երկրի առաջընթացի ճանապարհին ևս մեկ դժվարին ժամանակահատված էր, որը կարողացանք հաղթահարել առանց մեծ ցնցումների: Այն իր դժվարություններով հանդերձ, ևս մի քայլ եղավ մեր պետականության ամրապնդման, երկրի հզորացման և մեր կյանքի բոլոր բնագավառների բարեփոխման ճանապարհին:

2014 թվականի մայիսին ձևավորված նոր կառավարությունն իր գործունեության առանցքում է պահում քաղաքացուն և նրա կարիքները: Մենք գիտակցում ենք, որ դեռևս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Մենք ունենք դրանց լուծման համար հստակ ծրագիր և քաղաքական կամք:

Հայաստանի կառավարությունը շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել տնտեսության հետագա զարգացման, գործարար միջավայրի բարելավման և արտաքին գործոններով պայմանավորված ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ և մեր անձնվեր աշխատանքով ու համատեղ ջանքերով 2015 թվականին մենք կարձանագրենք նոր հաջողություններ:

Այն, ինչ մենք անում ենք այսօր, առաջին հերթին անում ենք գալիք սերունդների համար, որպեսզի նրանք ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ երկրում, որտեղ պահպանում են ազգային ավանդույթները և ձգտում նոր նպատակների: Մեզնից յուրաքանչյուրի անձնական նպատակները անբաժան են Հայաստանից, մեր երկրի նկատմամբ ջերմ ու անկեղծ զգացումներից:

Ես հավատում եմ մեր հավաքական ուժին և համոզված եմ, որ Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի եռամիասնությամբ, մեր մտավոր ու նյութական ներուժի համադրմամբ իրականություն են դառնալու համազգային մեր գաղափարներն ու հայրենանվեր նպատակները:

Սիրելի՛ հայրենակիցներ

Տարեմուտի այս նվիրական պահին կուզենայի շեշտել մեր հասարակության, ամբողջ ժողովրդի միասնության անհրաժեշտությունը: Դա հատկապես կարևոր է Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, երբ մենք ևս մեկ անգամ աշխարհին կվերահաստատենք մեր անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու, նրանց երազած հայրենիքը կերտելու մեր անկոտրում կամքը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ՝ մաղթում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ, առողջություն, անձնական երջանկություն և բարօրություն: Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում: Թո՛ղ 2015 թվականը միայն ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի լինի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարորդական վկայականից զրկվածներին նորը կտրամադրենք 6 միավորով (տեսանյութ) Shafaq News. Իրաքի իշխանությունները սահմանափակ հրաժեշտի արարողություն կկազմակերպեն Խամենեիի համար«Mitsubishi»-ն Թբիլիսյան խճուղում բախվել է բազալտե եզրաքարին և կոտրել էլեկտրասյունը. կա վիրավոր Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին հուղարկավորության արարողությամբ (տեսանյութ)Սա դասական փաշիզմ է, ոչ թե ֆաշիզմ. վերացվում են դիմադրության բոլոր օջախները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրեն Սուրենյանց (տեսանյութ) ԱՄՆ-ն Արևմտյան Խաղաղ օվկիանոսում ունի միայն մեկ ավիակիրների խումբԵրկար ժամանակ ջուր չի լինելու. Հասցեներ Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՀայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սպասվում է մինչև 35 աստիճան տաքությունՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3342-իՈ՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ Ասուլիս՝ հուլիսի 6-ից վարորդական իրավունքի վերականգնման համար դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների թեմայով (տեսանյութ)Politico. ՆԱՏՕ-ի երկրները ամրապնդում են իրենց պաշտպանությունը Ռուսաստանի հետ պատերազմի դեպքումԿանխատեսում էինք, որ նման գործողություններ են ձեռնարկելու, փաստաբանը՝ Ծառուկյանի ձեռնարկություններում և տանը խուզարկության մասինՄարդիկ քաղաքում մինչև տարվա վերջ չտեսնեն մի շինհրապարակ, որ խնդրահարույց է․ Տիգրան ԱվինյանԳետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքՈւղիղ․ Իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Տիգրան Ավինյան Ով ում հետ է խաղալու ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆումԹեհրանի գլխավոր մզկիթի վրա վրեժխնդրության կոչով դրոշ է հայտնվելՀրդեհի տարածումը կանխվել է Ուղիղ․ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի տուն (տեսանյութ)Մարդիկ բակից դուրս կգան ու պարզապես չեն կարողանա շարժվել. Տիգրան Ավինյան Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ․ «Հայաստան» դաշինքՈւղիղ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն (տեսանյութ)Ովքեր վերջին տարիների գործընթացներից դասեր կքաղեն, նրանք էլ հաջողություն արձանագրելու հնարավորություն կստանան. Աբրահամյան Քննչական կոմիտեն՝ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության մասին Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն Դիմակավորված ԱԱԾ–ականներ են. փասսաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն. Տոնոյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է, ինչ որ ռազմական հագուստով ավտոմատավորներ են. Արման Աբովյան (տեսանյութ) Այս պահին խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը Սա իմ վերջին Աշխարհի առաջնությունն է, պետք է վայելել այն. Ռոնալդու Սպիտակ տունը մեղադրել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանին «արմատականացման» մեջ Politico. ՆԱՏՕ-ի արևելյան թևը մշակում է «առաջին օրերին՝ միայնակ» սցենարը Դատախազությունը մահապատիժ է պահանջում Չարլի Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար Հուլիսի 4-ին ԱՄՆ-ում հրազենային վիրավորումից մահացել է ավելի քան 30 մարդ Հռոմի պապն ամառային արձակուրդի է մեկնել Չնայած հրադադարին՝ Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհեր ու վիրավորներ կան Իսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում սահմանվել է ինքնագոլերի նոր ռեկորդ Կարմիր ծովում զինված անձինք հարձակվել են բեռնատար նավի վրա Սիրիայի իշխանությունները հետաձգել են անցումային խորհրդարանի առաջին նիստը Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ՆԱՏՕ-ն հավերժ գոյություն կունենա․ Ստոլտենբերգ Ստամոքսի քաղցկեղի դեպքերի 75%-ը կարելի է կանխարգելել պարզ բուժման միջոցով Ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ին
Ամենադիտված