Ավտովթար Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկում
Արտակարգ Պատահար
Հունվարի 1-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկում բախվել են «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 34 VD 405 պետհամարանիշի (վարորդ Է. Ա.) և «Օպել» մակնիշի 35 ST 050 պետհամարանիշի (վարորդ Ս. Փ.) ավտոմեքենաները, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել վառելիքի արտահոսքը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու