Ապարան-Քուչակ ճանապարհին «Գրանդ-Չերոկի» է կողաշրջվել
Արտակարգ Պատահար
Հունվարի 2-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. «Գրանդ-Չերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Աշտարակ 13-րդ կմ-ում «Գրանդ-Չերոկի» մակնիշի 34AF046 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Հ., ծնվ.1979թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու