Գիտնականները Տիեզերքի մոդելավորման համակարգ են ստեղծել
Գիտություն և Մշակույթ
Եվրոպացի աստղագետների միջազգային անձնակազմը մշակել է Տիեզերքի համակարգչային մոդելավորման եզակի գործընթաց՝ EAGLE simulation (Evolution and Assembly of GaLaxies and their Environments), որը թույլ է տալիս ուսումնասիրել գալակտիկաների զարգացումը հազարավոր վիրտուալ բարձր դետալային օբյեկտների միջոցով:
Մասշտաբային մոդելն ստեղծելու համար գիտնականներին պահանջվել է մի քանի ամիս և Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի համակարգչային կարողությունների օգտագործումը:
«Համակարգչի ստեղծած Տիեզերքն այնպիսին է, ինչպիսին և իրական Տիեզերքն է: Ամենուրեք կան գալակտիկաներ՝ բոլոր ձևերի, չափերի և գույնի, նման այն գալակտիկաներին, որ ես դիտարկել եմ մեծ աստղադիտակների միջոցով:
Դա անհավատալի է: EAGLE-ի Տիեզերքում ես նույնիսկ կարող եմ սեղմել կոճակը, որպեսզի ժամանակը հետ շրջեմ»,- ասում է աշխատանքի համահեղինակ գիտնական Ռիչարդ Բաուերը Դարեմի համալսարանից: EAGLE-ի համակարգի շնորհիվ աստղաֆիզիկոսներն այժմ կարող են մանրամասնորեն ուսումնասիրել առաձին գալակտիկաների էվոլյուցիան և հասկանալ, թե ինչպես է ընդլայնվել մեր Տիեզերքն ամբողջ 14 միլիարդ տարիների ընթացքում, գրել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)