Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ
Հայաստան
Հունվարի 6-ին՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Մայր Տաճարում, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Սուրբ Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, այս տարի Հայրապետական ամպհովանին թափորի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավերևում կրում էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Մայր Աթոռի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ բ.գ.թ. Գևորգ Մադոյանը:
Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Հրաշափառ Ս. Ծննդյան պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց եկ եղեցականաց դասին և աշխարհասփյուռ հայ ժողովրդին և տոնի առիթով ամենքին հղեց իր հայրապետական պատգամը:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից