«Ռոնալդուն չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»». Դի Մարիա
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան անդրադարձել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի՝ անգլիական ակումբ հնարավոր վերադարձին և նշել, որ պորտուգալացին չի վերադառնա «Յունայթեդ»:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն անգլիական ակումբից «Ռեալ» է տեղախոխվել 80 մլն ֆունտի դիմաց:
«Չեմ կարծում, որ նա կվերադառնա Մանչեսթեր: Շատ դժվար է լքել Մադրիդի «Ռեալը»: Կարծում եմ՝ Ռոնալդուն այժմ իր լավագույն ժաանակներն է ապրում, և չեմ տեսնում, որ նա ցանկանում է ինչ-որ բան փոխել»,- Դի Մարիայի խոսքը մեջբերում է Raio America-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու