Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. իրավիճակը՝ ճանապարհներին
Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ձնաբքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, Գյումրի-Աշոցք-Տաշիր, Գյումրի-Ամասիա և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Հրազդան-Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում և Արագած գյուղում, Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից