Լապորտան ցանկանում է Գվարդիոլային «Բարսելոնա» վերադարձնել
Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան, ով իր թեկնածությունը կդնի ակումբի նախագահական ընտրությունների ժամանակ, ցանկանում է թիմ վերադարձնել Մյունխենի «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Լապորտան Գվարդիոլային ցանկանում է տեսնել ակումբի մարզական տնօրենի պաշտոնում. տեղեկացնում է Goal.com-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Լապորտան արդեն կապ է հաստատել Գվարդիոլայի հետ:
Նշենք, որ կատալոնյան ակումբի նախագահի ընտրությունը տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանի ավարտին, որին կարող է մասնակցել 5 հոգի՝ այդ թվում նաև գործող նախագահ Խոսեպ Մարիա Բարտամեուն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու