Ուեյն Ռունին՝ Անգլիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան (FA) «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին ճանաչել է Անգլիայի հավաքականի՝ 2014թ-ի լավագույն ֆուտբոլիստ. տեեկացնում է thefa.com-ն:
29-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ազգային հավաքականի բոլոր 13 խաղերին և դարձել լավագույն ռմբարկուն՝ 8 գոլ:
Բացի դա՝ Ռունին նշանակվել է հավաքականի ավագ, իսկ նոյեմբերին իր 100-րդ խաղը անցկացրել է ազգային թիմում:
FA-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Ռունին հավաքել է ձայների 27%-ը: Երկրորդ և երրորդ տեղում են համապատասխանաբար Դենի Ուելբեքը և Ռահի Ստերլինգը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու