«Մեսսին «Ռեալին» պետք չէ. մենք բավականին ուժեղ ենք նաև առանց նրա». Կասիլյաս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ իր նախկին թիմակից Խաբի Ալոնսոյի խոսքերը չի կարևորում:
Ամիսներ առաջ Ալոնսոն հայտարարել է, որ Մանուել Նոյերը լավագույնն է, ում հետ իրեն հաջողվել է աշխատել: Անդրադառնալով Մեսսիին` Կասիլյասը հավելել է, որ թիմին պետք չէ օգտվել «Բարսելոնայում» տիրող տարաձայնություններից, և արգենտինացին «Ռեալին» պետք չէ.
«Ակնհայտ է, որ Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է «Ոսկե գնդակին», և դա ասում եմ որպես դարպասապահ: Ինչ վերաբերում է Ալոնսոյին, ապա ինձ համար միևնույնն է, թե ինչ է նա խոսում, մեր հարաբերությունները վերջին տարիներին աչքի չեն ընկնում ջերմությամբ: Հարցին, թե օգտվեի արդյոք հնարավորությունից և ձեռք կբերեի Մեսսիին, կպատասխանեմ` ոչ, մենք բավականին ուժեղ ենք նաև առանց նրա»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Marca-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու