Սերժ Սարգսյանը շնորհավորել է Օֆելյա Համբարձումյանին՝ 90-ամյակի կապակցությամբ
Գիտություն և Մշակույթ
Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Տասնամյակներ շարունակ Դուք եղել եք ոչ միայն հայ ժողովրդական երգի անզուգական կատարող, այլև հայ երգարվեստը բարձրացրել եք նոր մակարդակի: Ձեր երգով հիացել, ոգեշնչվել ու դաստիարակվել են սերունդներ՝ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Ձեր բարձր արվեստով նպաստել եք հայ երգի տարածմանն ու հանրահռչակմանը՝ վայելելով համաժողովրդական մեծ սեր:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)