«Չեմ խոսի այն մասին, թե ինչ է կատարվում մեր հանդերձարանում». Նեյմար
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 երփակչում «Էլչեի» նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակը, ինչպես նաև չի անդրադարձել թիմում տիրող իրավիճակին:
«Չեմ խոսի այն մասին, թե ինչ է կատարվում մեր հանդերձարանում: Դա կմնա թիմում: Հիանալի խաղ անցկացրինք: Շատ ուրախ եմ Մեսսիի, Սուարեսի և ինձ համար: Մեզ պետք է նման արդյունքը կրկնել նաև «Ատլետիկոյի» հետ խաղում», – Նեյմարի խոսքը մեջբերում է AS-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու