Գալուստ Սահակյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն
Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 9-ին այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ֆրանսիացի ժողովրդին «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ:
ԱԺ նախագահը գրառում է կատարել դեսպանատանը բացված սգո մատյանում. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված սարսափելի ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում, ժողովրդավարության և խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու