Տոների ընթացքում Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայությունները գրանցել են 400 կանչ
Հայաստան
Ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոներին Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայություններն աշխատել են առանց հանգստի, առօրյա աշխատանքային ռեժիմով' սպասարկելով 400 կանչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գեղարքունիքի մարզի շտապօգնության ծառայությունների տվյալներով՝ անցնող տարվա վերջին օրը' դեկտեմբերի 31 -ին, Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում գրանցվել է 16, Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում'11, Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության ծառայությունում'14, Սեւանի հիվանդանոցի շտապօգնության ծառայությունում' 9, Ճամբարակի առողջության կենտրոնի շտապօգնության ծառայությունում' 5 կանչ:
Հունվարի մեկից ինն ընկած ժամանակահատվածում Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում գրանցվել է 111, Գավառի բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայությունում' 84, Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության ծառայությունում' 88, Սեւանի հիվանդանոցի շտապօգնության ծառայությունում' 74, Ճամբարակի առողջության կենտրոնի շտապօգնության ծառայությունում' 43 կանչ: Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվել 18, Սեւանի հիվանդանոց' 16, Ճամբարակի առողջության կենտրոն' 8 հիվանդ: Բոլոր կանչերը սպասարկվել են ժամանակին:
Ելնելով անհրաժեշտությունից' Վարդենիսի հիվանդանոցից առոջական խնդիրներն ունեցող երկու քաղաքացի տեղափոխվել են մայրաքաղաքի բուժհաստատություններ: Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները հիմնականում գանգատվել են վիրուսային ինֆեկցիաներից, սրտանոթային հիվանդություններից, մրսածության հետեւանքով առաջացած բարդություններից:
Խոսրով Խլղաթյան


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից