Վախենում եմ, որ «Ոսկե գնդակի» համար պայքարում հաղթողը կլինի Ռոնալդուն. Ռումինիգե
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանն արժանանալու ավելի մեծ հնարավորություն ունի:
«Երբ վերջին ժամանակներս ուշադրություն եմ դարձնում մասնագետների կարծիքի վրա, հասկանում եմ, որ մեծամասամբ նրանք սպասում են Ռոնալդուի հաղթանակին: Անկեղծ կասեմ՝ վախենում եմ, որ հաղթողը կլինի Ռոնալդուն»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է FAZ-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակին» հավակնում են Նոյերը Ռոնալդուն և Մեսսին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել