«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին կմասնակցի նաև «Ժառանգություն»-ը
Հայկական Մամուլ
Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա վստահեցմամբ, ժողովին մասնակցելու են ինքն ու Ռուբիկ Հակոբյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ ասաց. «Երևի, պարոն Հովհաննիսյանը չմասնակցի»: Ինչ վերաբերում է լուրերին, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու, հիշեցրեց. «Մենք անցած տարի հրավիրեցինք սահմանադրական փոփոխությունների քննարկում, և «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերները մասնակցեցին, այնպես որ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում մեր մասնակցելու վերաբերյալ»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել