«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձեռք բերել Լիոնել Մեսսիին
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ձեռք բերել Լիոնել Մեսսիին, եթե վերջինս որոշի լքել կատալոնյան ակումբը. տեղեկացնում է The Guardian-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն` մանչեսթերյան ակումբը միակ անգլիական ակումբն է, որը կարող է ֆինանսական «արդար խաղի» պայմաններում արգենտինացու համար վճարել 250 մլն եվրո: Եվրոպայում նման ֆինանսական հնարավորություն ունի միայն «Ռեալը»:
Սակայն Մեսսիի տեղափոխությունը մադրիդյան թիմ բացառվում է:
Հավելենք, որ երեկ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը Լիոնել Մեսսին հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ «Բարսելոնայից»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու